Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Հուսով ենք, որ եթե Եվրոհանձնաժողովի վերանայմամբ հաստատվի, որ աղտոտման վտանգը մեծ է, ապա նախագիծը կդադարեցվի». Աշոտ Գրիգորյան

«Հուսով ենք, որ եթե Եվրոհանձնաժողովի վերանայմամբ հաստատվի, որ աղտոտման վտանգը մեծ է, ապա նախագիծը կդադարեցվի». Աշոտ Գրիգորյան
393
Երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ., 20:10

«Քաղաքական և տնտեսական վերլուծությունների համաեվրոպական կենտրոնի» (PANAP) համանախագահ, դոկտոր Աշոտ Գրիգորյանը և իր գործընկեր, դոկտոր Յան Չառնոգուրսկին առանձին նամակներով դիմել են Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենին և Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի խոսնակ սըր Լորդ Ֆաուերին և Համայնքների պալատի խոսնակ պրն․ Ջոն Սիմոն Բերքոուին:

Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենին հղված նամակում ասված է. «1996 թվականին Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական Միության հետ ստորագրեց Գործընկերության և համագործակցության պայմանագիր (ԱԱՀ - Partnership and Cooperation Agreement (PCA)), իսկ 2017 թվականին՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (ՀԸԳՀ)։ Հաշվի առնելով վերոնշյալ համաձայնագրերը, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանմանը վերաբերող արդիական հարցերը՝ հայցում ենք Ձեր աջակցությունը «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության նախաձեռությամբ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման որոշման վերանայման հարցում։

Հանքարդյունաբերությունը կհանգեցնի Հայաստանի համար էկոլոգիական հսկայական նշանակություն ունեցող Սևանա լճի քաղցրահամ ջրի և Ջերմուկի հանքային աղբյուրի աղտոտման վտանգներին։ Նշենք նաև, որ շրջակա միջավայրին սպառնացող վտանգի հեռանկարը երկրում առաջացրեց բողոքի ակտիվ ցույցեր։

2017 թվականի հոկտեմբերին Lydian International-ը հրապարակեց Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախախատմության վերաբերյալ 76 էջանոց փաստաթուղթ, որտեղ ներկայացված էին նաև ընկերության ութ հիմնական բաժնետերերի անունները։

1. Resource Capital Fund

2. Orion Mine Finance Management Limited

3. European Bank For Reconstruction & Development

4. Franklin Resources, Inc․

5. Donald Smith Value UK LLP

6. Amber Capital UK LLP

7. RBC Asset Management

8. ASA Gold & Precious Metals Fund

2016 թվականի Հայաստանի բանկերից մեկը, որը պատկանում է հայտնի մի օլիգարխի, Lydian Armenia ընկերության հետ կնքեց 24 մլն․ ԱՄՆ դոլարի տրամադրման վարկային պայմանագիր։ Նշված էր, որ այդ գումարը պետք է ծախսվի Ամուլսարի հանքավայրից ոսկու արդյունահանման ծրագրի զարգացման սարքավորումներ ձեռք բերելու և ցիանիդի գործարանի կառուցման նպատակով։ Շրջակա միջավայրին սպառնացող հնարավոր վնասակար ազդեցության հեռանկարը լուրջ մտահոգությունների տեղի տվեց Հայաստանի բնակչության շրջանում։ Վախենում ենք, որ ցիանիդը կաղտոտի ջրային ռեսուրսները և ամենայն հավանականությամբ՝ կհանգեցնի լանդշաֆտի ոչնչացմանը և Հայաստանի բնական ժառանգության մի մասի կորստին։ Հուսով ենք, որ եթե Եվրոհանձնաժողովի վերանայմամբ հաստատվի, որ աղտոտման վտանգը մեծ է, ապա նախագիծը կդադարեցվի»։

Համայնքների պալատի խոսնակ պրն․ Ջոն Սիմոն Բերքոուին հասցեագրված նամակում նամակագիրներ Աշոտ Գրիգորյանը և Յան Չառնոգուրսկին գրել են:

«Այն չափով, որքանով որ Մեծ Բրիտանիան ներգրավված է այս ծրագրում և/կամ ունի դրա նկատմամբ վերապահված հետաքրքրություն, տեղին ենք համարում, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը վերանայի այս նախագծում ներգրավված մեթոդները։

Հուսով ենք, որ եթե Մեծ Բրիտանիայի Խորհրդարանի վերանայմամբ հաստատվի, որ աղտոտման վտանգը մեծ է, ապա նախագիծը կդադարեցվի»,-նշված է նամակում: