«Ալիևն ազատվում է իր հայրական գվարդիայի բոլոր ներկայացուցիչներից». Տ. Հայրապետյան
![]() 428 Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2019 թ., 23:35 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկ շաբաթում հեռացրեց երկրի վարչապետին, այնուհետև փոխվարչապետերին, այսօր էլ արդեն՝ նախագահական աշխատակազմի ղեկավարին: Նշենք նաև, որ այս օրերին Ադրբեջանում բողոքի ակցիաներ են տեղի ունենում, որոնք տեղի իրավապահ մարմինները ցրում են՝ բռնի ուժ կիրառելով: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է, որ Ադրբեջանում վերջին օրերին ինտենսիվ փոփոխություններ են ընթանում: Պատգամավորի խոսքով՝ աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիևին պաշտոնից ազատելը լուրջ քայլ է: Վերջինս 20 տարուց ավելի եղել է նույն պաշտոնին՝ լինելով ներկայիս նախագահի հոր՝ Հեյդար Ալիևի մտերիմ անձանցից մեկը. «Ալիևի կինը՝ Մեհրիբան Ալիևան 2017-ից ինտենսիվորեն աշխատում էր Մեհդիևին հեռացնել պաշտոնից, որովհետև Փաշաևներ և «Նախիջևանյան կլան» համատեքստում Մեհդիևը հանդիսանում է հենց այդ կլանի միավորողը: Նա իրենց պետականության կառուցողներից մեկն է համարվում: Եվ այժմ Ալիևն ազատվում է իր հայրական գվարդիայի բոլոր ներկայացուցիչներից՝ փոխարենը առաջ բերելով Փաշաևներին մոտ կանգնած կադրերին»,-ասել է Հայրապետյանը: Առավել մանրամասն՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
