«Բոլոր դեպքերում, ես տեսնում եմ Թուրքիայի մասնատման սկիզբը»․ Մարի Բարսեղյան-Խանջյան

Գրող, հրապարակախոս Մարի Բարսեղյան-Խանջյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Աշխարհի հայությունը սրտի թրթիռվ ուշադիր հետևում է ԱՄՆ-ի ԿՈՆԳՐԵՍԻ՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման արձանագրության ընդունմանը։
Սիրտս ցավում է, որ մենք այնքան թույլ եղանք 100 և ավելի տարի առաջ, որ մեր հանդեպ իրականացվեց ցեղասպանություն աշխարհի անտարբեր աչքի առաջ, և հիմա էլ մեր թուլության պատճառով հզոր տերությունները, իրենց քաղաքական շահերից ելնելով, կարող են նորից շահարկել ու խաղարկել մեր ազգի դժբախտությունը։
Հայե՛ր համայն աշխարհի, մենք պետք է հզորանանք, որպեսզի մեզ ոչ թե խղճան կամ իրենց շահերի համար շահարկեն մեր դժբախտությունը, այլ հաշվի նստեն մեզ հետ որպես հավասարի։ Մենք դա կարող ենք։ Ամերիկան այսօր պաշտոնապես ճանաչե՞ց Հայոց Ցեղասպանությունը. Ամերիկան Հայոց Ցեղասպանությունը ճանաչել էր դեռևս 1920 թ Նոյեմբերի 22-ին, երբ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը մշակեց և հաստատեց Իրավարար Վճռով Հայաստանի 4 նահանգները՝ ելք դեպի ծով հատվածով, և այն ճանաչվեց որպես Հայաստան՝ այդ տարածքի վրա տարածելով Հայաստանի Տիտղոսը։ Ցավոք, 1920 թ քաղաքական իրադարձությունները՝ Հայաստանի խորհրդայնացումը, արգելք դարձան Իրավարար վճռի իրականացմանը։
Հիմա ճիշտ ժամանակն է ԱՄՆ-ի առաջ դնել Իրավարար վճռի հանդեպ ունեցած իր պարտականությունները։
Այսօր ԱՄՆ-ն քաղաքական մեծ քայլ կատարեց Թուրքիայի դեմ, բայց կարող է դիմադրություն, խանդ ու անհանդուրժողականություն լինի Ռուսաստանի կողմից՝ որպես հակադրություն ԱՄՆ-ին և ի պաշտպանություն Թուրքիայի։
Հիմա շատ ճկուն քաղաքականություն է պետք դրսևորել։ Բոլոր դեպքերում, ես տեսնում եմ Թուրքիայի մասնատման սկիզբը...
Հայե՛ր ջան, խելամիտ լինենք և մենք մեզ պաշտպանենք ու վերացնենք արհեստականորեն մեր մեջ ցանած անհանդուրժողականությունը միմյանց հանդեպ: Մենք ՀԱՅ ենք, և բոլորիս խնդիրները նույնն են այս դաժան աշխարհում. Թող մեր թշնամիները տեսնեն, թե ինչպես մենք մի մարդու նման համախմբվեցինք»։

«Սեն-Պիեռը ֆրանսիական կլինի՝ չնայած Թրամփի քարտեզին». Մակրոն
283Երեկ, 13:12
«TRIPP․ չփարատված մտահոգություններ»․ Սուրեն Սուրենյանց
185Երեկ, 09:18
«Ռազմավարական և ռազմական առումով Վաշինգթոնը ստացավ այն, ինչն ամենից շատ էր պահանջում»․ Վահան Բաբայան
230Երեկ, 01:06
«Արցախի հարցում «միջազգային իրավունքին» ապավինելը քաղաքական անմեղսունակություն է»․ Հակոբ Բադալյան
223Երեկ, 00:48
«Արցախի օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից»․ Տիգրան Աբրահամյան
181Երեկ, 00:36
«Թոշակառուների բարօրության գաղտնի բանալին. պետք է ընդամենը կրճատել թաղման նպաստները»․ Հրայր Կամենդատյան
175Երեկ, 00:24
«Փաշինյանը խնամում է իր պորտաբույծ էլիտային, նստել են բյուջեի վրա, մեջ-մեջ են անում»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
14719.09.2026, 23:36
«Վաղ թե ուշ Արցախի ժողովրդի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»․ Արտակ Բեգլարյան
14519.09.2026, 23:12