«Ինչո՞ւ պետք է ամեն գնով պաշտպանել ժողովրդի ձեռքբերումը». Արման Բաբաջանյան
![]() 346 Չորեքշաբթի, 06 նոյեմբերի, 2019 թ., 06:15 ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1999-ի և մեր օրերի զուգահեռները. Ինչո՞ւ պետք է ամեն գնով պաշտպանել ժողովրդի ձեռքբերումը. 1. Որովհետև 1999թ․ մայիսի 30-ի ընտրությունների նման 2018թ․ դեկտեմբերի 9-ի ընտրությունները աննախադեպ լեգիտիմ էին։ Ո՛չ 1999-ին Ռ․ Քոչարյան-Սերժ Սարգսյան տանդեմը, ո՛չ 2018-ին հակահեղափության անունից հանդես եկող ուժերը ոգևորված չեն դեկտեմբերի կայացած աննախադեպ օրինակարգ ընտրությունների արդյունքներով։ 2. Որովհետև Հոկտեմբերի 27-ը տեղի ունեցավ մի իրողության պայմաններում, երբ Վազգեն Սարգսյանի կառավարությունը կազմված էր երկրի խորհրդարանում ներկայացված («Միասնություն», ՀՅԴ, Կոմկուս, «Ազգային միաբանություն» և այլն) ուժերից, և թվում էր, որ կոալիցիոն կառավարությունը պետք է ներքին կայունություն ապահովեր, ու հոկտեմբերի 27-ի նման ահաբեկչություն չպետք է տեղ գտներ։ Այսօր Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կոալիցիոն չէ և քաղաքական բևեռացումն օրըստօրե սաստկանում է։ 3. Որովհետև Հոկտեմբերի 27-ը տեղի ունեցավ մի իրականությունում, երբ քաղաքական իշխանությանը հաջողվել էր օրվա ընդդիմություն հետ հասնել համաձայնության՝ առժամանակ ձեռնպահ մնալ բողոքի ակցիաներ և հանրահավաքներ անցկացնելուց։ Այսօր նման համաձայնություն անհնար է ձեռք բերել։ 4. 1999 թվականի ահաբեկչության ետևում կանգնած գործիչները, այնուհետև շահառուները մինչև հոկտեմբերի 27-ը չունեին այնքան նյութական և լրատվական ռեսուրսներ, որքան ունեն այսօր հոկտեմբերի 27-ի շահառու-հակահեղափոխական բոլոր շերտերը առանձին և միասին վերցրած։ 5. Որովհետև 1999թ․ կազմավորված չէր քրեաօլիգարխիան և նրան սպասարկող թիկնազոր-բանդաները։ Այսօր նրանք բոլորը բարիկադավորված են հակահեղափոխական «խրամատներում» ։ 6. Որովհետև Արցախը 1999-ին որևէ ձևով ներքաշված չէր ներհայաստանյան խնդիրների մեջ։ Այսօր մենք տեսնում ենք այդպիսի իրական փորձեր»: |

«Հիմքեր է մոգոնում՝ ընտրությունները կեղծելու կամ չեղյալ հայտարարելու համար»․ Ստեփան Դանիելյան
167Երեկ, 23:24
«Իրավապահ համակարգին կոչ ենք անում ծառայել օրենքին, չենթարկվել քաղաքական պատվերների»․ Իվետա Տոնոյան
158Երեկ, 23:12
«Ադրբեջանի զավթողական խոսույթը սերտել են, որ հրամցնեն հայ հանրությանը»․ Տաթևիկ Հայրապետյան
163Երեկ, 22:30
«Պետական դավաճան Նիկոլն ինձ մեղադրում է դավաճանության մեջ․ կոկորդին է կանգնելու». Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
190Երեկ, 22:00
«Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ կհարուցվի հայրենիքի դավաճանի հոդվածով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
176Երեկ, 21:42
«Ես ձեր բոլոր կրակող ձեռքերը կտրել եմ և մինչև վերջ կտրելու եմ, իմացե՛ք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
89Երեկ, 21:36
«Այլևս չի կարող որևէ չինովնիկ մատ թափ տալով խոսել ՀՀ քաղաքացու հետ»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
185Երեկ, 20:54
«Սրանք շատ նենգ են, կորցնելու բան ունեն՝ իրենց աթոռները, թալանը, վախի մթնոլորտ են ստեղծում»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
109Երեկ, 20:30
