Գլխավոր դատախազը՝ Գևորգ Կոստանյանի, Միհրան Պողոսյանի ու Վահագն Հարությունյանի մասին
![]() 594 Ուրբաթ, 29 նոյեմբերի, 2019 թ., 12:30 ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին՝ հույս ունե՞ք, որ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը կձերբակալվի ու կկալանավորվի, ասել է. «Մեր գործը հույս ունենալով չի, կան սահմանված ընթացակարգեր: Գիտեք՝ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշումներ կայացնում, թեև այդ սուվերենությունը լիարժեք անսահմանափակ չէ... Ոչ, կապ չեմ հաստատել Կոստանյանի հետ, որքան գիտեմ՝ քննիչն է կապ հաստատել»: Մարտի 1-ի գործով մեղադրյալ, Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի պաշտպանը դիմել է գլխավոր դատախազին՝ խնդրելով վերացնել տեխնիկական խնդիրները՝ մասնավորապես հետախուզումը, որպեսզի Հարությունյանը հնարավորություն ունենա վերադառնալ Հայաստան: Լրագրողները հետաքրքրվել են՝ քննարկե՞լ են հարցը. «Դեռևս չենք քննարկել»,- ասել է գլխավոր դատախազը: «Միհրան Պողոսյանի խափանման միջոցը նոր չի, որ վերացվել է, բայց էդ առումով շարունակում ենք քննարկումները մեր ռուս գործընկերների հետ: Չեմ բացառում, որ նոր, առավել ծանր հանցագործությունների դրվագներ ունենանք ու, հանցանքի ծանրությամբ պայմանավորված, հույս ունենք, որ մեր գործընկերներն իրավական ու արդարացի մոտեցում կցուցաբերեն»,- անդրադառնալով ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ Ռուսաստանում ընտրված խափանման միջոցի վերացմանը, ասել է Արթուր Դավթյանը: Հարցին՝ հիմա բավարա՞ր ծանր չէ, որ ՌԴ-ն արտահանձնի, նշել է. «Ծանր հանցագործություն է, իսկ բավարար է, թե ոչ, դրա մասին ասել ենք: Քրգործի քննությունն ակտիվ շարունակվում է, նոր դրվագների դեպքում, մեր գործընկերների հետ շփումները շարունակելու ենք»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
