«Արձանները կարմիր ներկից չեն մեռնում». Հրանտ Տէր-Աբրահամեան

Վերլուծաբան և հրապարակախոս Հրանտ Տէր-Աբրահամեանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստիպում եք գրել: Գրիբոյեդո՛վ: Կամ՝ Սնկակերյան:
Ոչ մի՝ հետին իսկ միտք չունեմ համարելու արձանի ներկելը մի մեծ հայրենասիրական գործողություն, բայց...
Նաև բացարձակ անհասկանալի է ինձ սրբազան վրդովմունքն ու բացականչական տրամադրությունն այս՝ մեծ հաշվով կոմիկ իրադարձության շուրջ:
Ուրեմն, նախ՝ ճիշտ կլինի մի քիչ թուլանանք ու մի քիչ սառենք: Արձանները կարմիր ներկից չեն մեռնում: Հետո մի հատ հասկանանք՝ ո՞վ էր այդ մեծն, ահավոր մեծն Գրիբոյեդովը: Ռուսական մի չինովնիկ և տասներորդական կլասի մի գրող: Հանգիստ, մի վրդովվեք: Սա ընդամենը փաստ է: Անկախ արձան ներկելու պատմությունից, նախ մարսենք այդ փաստը: Համաշխարհային պատմության տեսակետից Գրիբոյեդովը ոչ ոք է, մի դատարկ տեղ: Որպես գրող նա ոչ մեկին պետք չի, բացի գրականության պատմության արխիվիստներից: Ոպես գործիչ՝ մեծ հաշվով նույնպես: Սա անցանք: Սրբազան սարսուռը թարգեցինք մի անվան առաջ, որը ոչինչ արժի:
Երկրորդ՝ մեր սիրելի ռուս ընկերները, իրենց միայն հայտնի կամ անհայտ պատճառներով, որոշել են մի իսկական արշավ սկսել Նժդեհի հիշատակի դեմ: Էլ Ալիևի ձեռը թուղթ են տալիս, խոսացնում, էլ «Ռեգնում»-ում անիմաստ ու երկար հոդվածներ են գրում, նույնիսկ՝ հանձնաժողով առաջարկում ստեղծել Նժդեհի հարցով: Սադրանք են կազմակերպում Արմավիրում... Այսքանից հետո համարել, որ սա մտածված քաղաքականություն չի... Եսիմ: Դե, եթե շատ եք ուզում, կարանք...
Հիմա: Մենք՝ հայերս, մի մազալու ու հուզիչ սովորություն ունենք: Մեզ միշտ թվում է, որ ռուսները, ամերիկացիները, մյուսները չեն հասկանում՝ ինչ են անում: Իրանք չեն հասկանում, որ մենք լավն ենք, իրանց շատ ենք սիրում: Այ, որ մենք լավ բացատրենք, բաց նամակ գրենք Գորբաչովին, Հռոմի պապին, Թրամփին, իրանք կհասկանան: Մոլորության մեջ են:
Սրանով, ի դեպ, մենք ավելի ենք վիրավորում ռուսներին ու մյուսներին, քան ընկեր Սնկակերյանի արձանը կարմիրով զարդարելուց: Որովհետև մենք՝ մի բուռներս, մտածում ենք, որ դարավոր կայսրությունը մեզնից հիմար է, ու չգիտի, թե ինչ է ուզում: Լուրջ, մի պահ մտաբերեք:
Հիմա, էս իմաստով, Շահենի արածը թեկուզև նույնպես մանկամիտ կարող եք գնահատել, բայց պատկերացրեք՝ նույնիսկ դա ավելի ադեկվատ է, քան մտածել, որ ռուսներն ուղղակի մոլորվել են Նժդեհի հարցում, և մենք իրանց պետք է բացատրենք: Ռուսները կամ ռուսական մի ազդեցիկ խումբ գիտակցված սադրում է, «բզբզում է»: Ու դրան ի պատասխան՝ մի քիչ ատամ ցույց տալն ավելի համարժեք է իրավիճակին, քան օ՛ մեծն Գրիբոյեդով թեմայով տառապելը: Լավ գոնե Դոստոևսկի լիներ: Չնայած ինձ, ճիշտն ասած, Դոստոևսկին էլ մեկ է, բայց նա գոնե, իրոք, համաշխարհային ճանաչում ունեցող գրող է:
Ատամ ցույց տալ էր, թե ոչ, արձան նախշելը, չգիտեմ: Բայց համենայնդեպս ողբերգության առիթ չեմ տեսնում: Կարելի է ծիծաղել, կարելի է ժպտալ, կարելի է անտարբեր անցնել կողքով: Բայց սրբազան վրդովմունքը հաստատ էն ռեակցիան չի, որն այստեղ սազական է:
Ասենք, թե մի դմբո էնտեղ Նժդեհի հուշատախտակն է վնասել, ստեղ էլ մեկը՝ Գրիբոյեդովինն է ներկել: Հետո՞: Ի՞նչն է այստեղ այդքան ահասարսուռ:
Գրիբոյեդով ակումբը ձեզ ուտի...
Բա, որ շվեդական Մարդուկ բլեք մետալ խմբի վերջին ալբոմը լսած լինեիք, ի՞նչ էիք անելու: Յանի էդքան նուրբ մի եղեք»:

«Քաղաքական մրցակիցներին բանտերում սպանելով՝ Փաշինյանը տեղավորվում է Լուկաշենկոյի ու Պուտինի արանքը»․ Սուրեն Սահակյան
1417:48
«Յուրաքանչյուր թմրամոլ դարձած երեխայի ճակատագիրն այսուհետ նաև ձեր խղճին է լինելու»․ Տիգրան Քոչարյան
3817:24
«Պարզվում է՝ ավտոբուսում տեսախցիկներ չեն եղել․ սա չպետք է դառնա պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն»․ Քրիստինա Վարդանյան
7816:00
«Թուրք-սելջուկները վխտում են մարզադաշտում»․ Սուրեն Ներսիսյան (տեսանյութ)
7515:54
«Հո Ռոբերտ Քոչարյանի ժամանակները չեն». Բաբկեն Թունյան (տեսանյութ)
8714:30
«Կվախենան ֆինանսավորել ընդդիմությանը, բայց մեծ հաճույքով կֆինանսավորեն իշխող կուսակցությանը». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
8214:24
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է (տեսանյութ)
21014:13
«Թոշակների բարձրացման համար լրացուցիչ միջոցներ չկան»․ Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
9514:00