Ռ. Քոչարյանի պաշտպանները կրկին միջնորդություն ներկայացրին դատարանին

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դեկտեմբերի 3-ի նիստում դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ քննեց Ռ. Քոչարյանի պաշտպանների միջնորդության հարցը: Պաշտպանները դեռ սեպտեմբերին դատարանին միջնորդել էին քննարկել խափանման միջոցը վերացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը:
Պաշտպան Հայկ Ալումյանը դատարանից խնդրեց այս շաբաթվա ընթացքում ևս մեկ նիստ հրավիրել՝ քննարկելու միջնորդությունը, որովհետև ըստ իր տեղեկությունների՝ դատավորը պետք է արձակուրդ մեկնի: Հ.Ալումյանի խոսքով՝ ըստ օրենսդրության, այն դեպքում, երբ դատավորն արձակուրդում է, և կա կալանքի տակ գտնվող ամբաստանյալ, ապա տվյալ գործը պետք է քննել առանձնահատուկ փութաջանությամբ: Ա.Դանիբեկյանը հաստատեց, որ դատարանը դեկտեմբերի 10-30-ը արձակուրդում է լինելու, և հետագա նիստերը կհրավիրվեն 2020թ. հունվարին: Դատարանն ի վերջո պաշտպաններին ժամանակ տրամադրեց միջնորդությունը հենց այսօրվա նիստում ներկայացնելու համար: Հ.Ալումյանը խնդրեց ընդմիջում հայտարարել, որպեսզի իրենց որոշումը հայտնեն, քանզի այդ տարբերակին պատրաստված չէին եկել: Դատարանը նիստն ընդմիջեց: Ընդմիջումից հետո միջնորդությամբ հանդես գալու մտադրության մասին հայտնեց Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը: Դատարանը նրան միջնորդությունը ներկայացնելու հնարավորություն տվեց:

«Ադրբեջանն ընդլայնում ու ամրապնդում է դիրքերը Ջերմուկի հատվածում». Դավիթ Գալստյան (լուսանկար)
1417:48
«ԱԺ-ում քպ-ն ստեղծեց «քննիչ հանձնաժողով»՝ ՀԱԵ հալածանքը շարունակելու նպատակով». Ռուբեն Մելիքյան
4417:18
«Բնակավայրերի ոչնչացումը, բնական պաշարների գերշահագործումը և կլիմայի փոփոխությունը սպառնում են կենդանական աշխարհին». Լևոն Ազիզյան
5616:36
«Flydubai-ի միջադեպը կազմակերպված էր՝ մեղքը Թեհրանի վրա բարդելու համար». Բաղայի
9516:07
«Նախատինքի կես խոսք իսկի չեն ասել զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են ձեռքը կրծքին դրած». Հակոբ Բադալյան
6215:36
Պայքարում են՝ ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
7415:00
«ԱԺ ընտրություններից առաջ սահմանագոտու բնակչությանը խաբեցին տանիքների ծածկը փոխելու ծրագրով, այն մնաց թղթի վրա». Ոսկան Սարգսյան
7214:12
«Մեռելի փող ուտող իշխանություններ». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7513:48