«Իրավիճակը տարածաշրջանում կտրուկ լարվում է». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՆ-ի կողմից Բաղդադի օդանավակայանում անցկացրած հատուկ գործողության արդյունքում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ռազմական ստորաբաժանման լեգենդար հրամանատար Ղասեմ Սոլեյմանին, որը կտրուկ սրել է իրավիճակը տարածաշրջանում...
Իրանի առաջնորդ Ալի Խամենեին արդեն հայտարարել է, որ Իրանը դաժան վրեժխնդիր կլինի Սոլեյմանիի սպանության համար...
ԱՄՆ իշխանությունները հաստատել են, որ Սոլեյմանիի ոչնչացման հրամանը տրվել է ԱՄՆ նախգահ Դոնալդ Թրամփի կողմից...ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն էլ իր Twitter-յան էջում գրառում է կատարել, թե իբր իրաքցիները ուրախացել են Սոլեյմանիի սպանության կապակցությամբ և պարում են փողոցներում...
Իրավիճակի կտրորկ լարումից ամենաշատն անհանգսատցած են Իսրայելում...Jerusalem Post-ի տեղեկություններով Սոլեյմանիի սպանության տեղեկությունից հետո Իսրայելի պաշտպանության նախարար Նաֆթալի Բենեթը արտակարգ խոհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել է նաև երկրի բանակի գլխավոր շտաբի պետ Ավիվ Կոհավին...Հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն էլ, ըստ տեղեկությունների, կկրճատի իր այցը Աթենք և հնարավորինս արագ կվերադառնա Թել Ավիվ...
Ըստ ԶԼՄ-ների տարածաշրջանում տեղակայված ամերիկյան բանակը բերվել է մարտական պատրաստության աստիճանի...
Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը կտրուկ սրել է իրավիճակը տարածաշրջանում, որի հետևանքաներն, այս պահի դրությամբ, դժվար է կանխատեսել...
Սպասենք իրադարձությունների զարգացմանը... Հայաստանի իշխանությունները շատ զգույշ պետք է լինեն իրենց հայտարարությունների և գործողությունների մեջ, ինչպես նաև պատրաստ լինեն ամեն տեսակ ֆորս-մաժորային իրավիճակներին դիմակայելուն...»։

«Կիևի վրա հարվածներն իրականացվում են Զելենսկու գործողություններին ի պատասխան». ՌԴ ՊՆ
12114:42
«Ամենավատը, որ կարող է պատահել Հայաստանի հետ, երկրորդ Ուկրաինա դառնալն է». Մեդվեդև
16111:12
«Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև». #Reuters
16710:06
«Այսպիսին է հայի Մեծ Ամոթի շրջանը»․ Հովհաննես Ավետիսյան
11009:18
«Պուտինը սկսել է իր ադրբեջանցի գործիքին նորից օգտագործել մեր դեմ»․ Մկրտիչ Իսրայելյան
10509:12
«Աղքատների դիմումները մերժում են, իրենք՝ ինքնապարգևատրվում»․ Ոսկան Սարգսյան
13001:06
«Աչքաթող անելով՝ մենք մի օր հայտնվելու ենք աղանդավորական դիկտատուրայի կառավարման ներքո»․ Հարութ Ուլոյան
13700:24
«Եթե ադրբեջանցին պատասխանատվության չենթարկվի, ապա ՀՀ-ն չի ընդունում, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահման կա»․ Ստեփան Դանիելյան
12400:18