«Հանրաքվեն միայն միջանկյալ քայլ է՝ ինքնիշխան, ժողովրդավար, ամուր պետություն ստեղծելու ճանապարհին». Արմենակ Կյուրեղյան

Արեգ և Հայկ Կյուրեղյանների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այո, Հայաստան պետության բոլոր սահմանադրական հանրաքվեները կեղծվել են: Հայտնի չէ թե Հայաստանի քաղաքացին ինչպիսի՞ պետություն է ուզում ունենալ, և այժմյան գործող սահմանադրությունը լեգիտիմ չէ և դա տարածվում է ամբողջ պետական համակարգի վրա՝ իր բոլոր կառույցներով: Առաջարկվող սահմանադրական փոփոխությունը չի լուծում այս խարանի հարցը, որը իմ կարծիքով ամենակարևորն է մեր պետության առաջընթացի և ազգային անվտանգության համար: Գործող իշխանությոնների կողմից ամենաբարձր մակարդակով արած հայտարարություններից տրամաբանական հետևությունն այն է, որ իրենք պետք է նախաձեռնեն ժողովրդի կողմից նոր սահմանադրության ընդունման գործընթաց՝ ապահովելով հնարավորություն այլընտրաքային տարբերակների առաջադրման՝ բոլոր քաղաքական ուժերի կողմից: Եվ թող հայաստանի քաղաքացին ընտրություն իրականացնի: Համոզված եմ, որ դրանից հետո Հայաստանը կմտնի ազգային համերաշխության և սեփական պետության նկատմամբ անվերապահ վստահության փուլ, և ամեն ինչ կընկնի իր տեղը: Սպասվող սահմանադրական փոփոխության վերաբերյալ իմ դիրքորոշումը հստակեցնելու համար ես պետք է համոզված լինեմ, որ այս հանրաքվեն միայն միջանկյալ քայլ է՝ ժողովրդի կողմից նոր լեգիտիմ սահմանադրության ընդունման և դրանից բխող՝ քաղաքական, իրավական, տնտեսական և այլ առումներով ինքնիշխան, ժողովրդավար, ամուր պետություն ստեղծելու ճանապարհին: Ես այս հանրաքվեին կմասնակցեմ և իմ ողջ ուժերով և ընդունակություններով կաջակցեմ Այո ասելուն, եթե իշխող քաղաքական ուժ հանդիսացող Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը կկնքի իմ հետ քաղաքացիական պայմանագիր այս ամենի մասին:
հգ - Ես լավատես եմ և հավատում եմ Հայաստան Պետության ապագային և գիտեմ, որ այս ամենը անցողիկ է, որ Հայաստան Պետությունը կունենա իր լեգիտիմության և ինքնիշխանության բոլոր ատրիբուտները և հայ մարդը կլինի իրոք հպարտ, որ ապրում է իր հայրենիքում: Իսկ իշխանությունները անցողիկ են: Եթե հիմիկվա իշխանությունները չանեն համապատասխան քայլերը՝ դա կանեն այլ քաղաքական ուժեր, որոնք կստանան ժողովրդի մանդատը»:

Սասուն Միքայելյանի ընկերոջ կալանքի հարցը չի էլ քննվել․ «Հրապարակ»
009:12
Աննա Հակոբյանը Սյունիքում էր․ «Հրապարակ»
909:06
Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. «Ժողովուրդ»
2009:00
«Արժանապատիվ պարտությունը չի նշանակում արժեհամակարգի փլուզում». Մարիամ Սարգսյան
11801:06
«ԵԽԽՎ-ի զեկույցում Հայաստանի ընտրությունների վերաբերյալ կարևոր արձանագրումներ». Արեգա Հովսեփյան
11500:06
«Երեկ մեկ օրվա մեջ խտացված էր իշխանություն–ընդդիմություն պայքարի գրեթե ամբողջ դիլեման». Վլադիմիր Մարտիրոսյան
121Երեկ, 22:12
«Հուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում». Տիգրան Աբրահամյան
131Երեկ, 19:30
Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար
289Երեկ, 19:13