«Արգելքը սկսել է գործել Հրայր Թովմասյանի օրոք՝ Միքայելյանին ու Փաշինյանին չտեսակցելու համար». Արման Բաբաջանյան

ԱԺ-ն փետրվարի 11-ի նիստում համաձայնություն տվեց քառօրյա նիստերի օրակարգ ընդգրկել ԼՀԿ խմբակցության օրենսդրական նախաձեռնությունը: Կողմ քվեարկեց 116, դեմ ու ձեռնպահ՝ 1-ական պատգամավոր:
Օրինագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում և ձերբակալված ու կալանավորված անձանց տեսակցելու հնարավորություն տալ որոշակի խմբի անձանց, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներին:
Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ թեպետ տեսակցությունը չի կարող կարգավորվել տվյալ նախագծով, սակայն, նկատի ունենալով հարցի հնչեղությունը, հորդորեց այն ընդգրկել օրակարգ:
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն ասաց, որ ինքը խնդրի հետ առնչվելու առիթներ նախկինում ունեցել է, երբ ցանկացել է հանդիպել ՔԿՀ-ում գտնվողներից մեկին, սակայն անձին հանդիպելու թույլտվություն է ստացել դատարանից:
«Նույնիսկ Մարտի 1-ի իրադարձություններից հետո այսպիսի արգելք չի եղել, արգելքը սկսվել է 2010-11թթ, երբ արդարադատության նախարար է դարձել Հրայր Թովմասյանը, և այս կարգավորումը նախարարության կողմից գործի է դրվել այդ ժամանակ դեռևս անազատության մեջ գտնվող Սասուն Միքայելյանի և Նիկոլ Փաշինյանի տեսակցություններն ԱԺ պատգամավորների կողմից արգելելու, սահմանափակելու համար»,- հայտարարեց Ա. Բաբաջանյանը՝ նշելով, որ դրան պետք է գնահատական տրվի:

Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում
822:24
Դայակը «պոլի փայտով» դաժանորեն ծեծել է մանկատան երեխային
9719:12
«Պահանջում ենք իրավունքների վերականգնում»․ Արցախի Հանրային խորհուրդ
8916:48
«Գանձասարի, Դադիվանքի փրկության մեր լացը զրո արժեք ունի աշխարհի համար»․ Թաթուլ Հակոբյան
9815:30
«Աշխատավարձերի բարձրացումը նախատեսվում է այն պայմաններում, երբ ՀՀ-ում աճում են սննդամթերքի և վառելիքի գները»․ Ոսկան Սարգսյան
10315:06
«Սեպտեմբերի 19․ ոչ նիկոլական հայ մարդու համար ցավալի օր»․ Մարատ Եգանյան (տեսանյութ)
10114:12
«Դագաղների, դիակների վրա խաղաղության մասին խոսել ու մեդա՞լ տալ․ ամոթ և՛ տվողներին, և՛ ստացողներին»․ Հասմիկ Միքայելյան (տեսանյութ)
9812:48
«Հիշատակի օր» խորագրով հավաք ու երթ է իրականացվում (տեսանյութ)
10412:24