«Ժամանակն է վերջ տալ այս ամոթալի տխմարությանը». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դժվար է ասել, թե որքանով է վավերական լուրը, բայց նյութում մի կարևոր դրվագ կա, որ մի անտեսված, բայց իրականում մեծ խնդիր է հրապարակ հանում:
Հայաստանում տարածված անհեթեթության շրջանակներում հոդվածագիրը գրում է, որ Գաբրիելյանի ամերիկյան դոկտորական աստիճանն «իրականում» համապատասխանում է Հայաստանի «գիտությունների թեկնածուի» աստիճանին: Գուցեև հայակական իրավական դրույթով այդպես է, բայց առավել մեծ տխմարություն դժվար է պատկերացնել:
Դոկտորի կոչումից բարձր աստիճան՝ Ռուտգերսը, Բերքլին, Յեյլը, Հարվարդը, Օքսֆորդը, Լայդենը կամ Քեմբրիջը չեն շնորհում: Էյնշտեյնն ու գրեթե բոլոր Նոբելյան մրցանակակիրներն էլ ունեն նման Արևմտյան դոկտորների աստիճաններ: Իսկ Հայաստանյան որևէ դոկտոր, համաձայն այդ դրույթի և հավատալիքի, ստացվում է, որ կոչումով ավելի բարձր է, քան նրանք, և որ դրսիններն ընդամենը գիտության թեկնածուներ են Հայաստանի դոկտորների համեմատությամբ: Դրանով ստացվում է, որ դրսում «իսկական դոկտորներ» ուղղակի չկան: Միաժամանակ, նույն տրամաբանությամբ, ուզբեկական, ղրղզական, բելառուսական և ռուսական դոկտորներն, օրինակ, հավասար են հայկականններին և դարձյալ բարձր՝ յուրաքանչյուր Արևմտյան դոկտորներից, որոնք, փաստորեն բոլորը հայկական, ղրղզական և ռուսական համակարգերում թեկնածուներ են:
Այս անհեթեթ հիմարությունը, որ Հայաստանում հիմնվում է տգետ և անհիմն մեծամտության վրա, իսկ իրականում Ռուսաստան-Արևմուտք խորքային հակամարտության դրսևորում է, որով ռուսները հետխորհրդային շրջանում ցանկացան սեփական գիտակրթական համակարգը Արևմտյանից բարձր հռչակել, անշուշտ ձեռնտու էր հայաստանյան նախկիններին, բայց որ այն պահպանում են ներկաները՝ առնվազն տարօրինակ է:
Ժամանակն է գոնե այս հարցում Հայաստանի համար ամոթալի այս տխմարությանը վերջ տալ և ընդունել, որ բացի ԱՊՀ երկրների դոկտորներից՝ աշխարհում այլ վայրերում էլ «իսկական դոկտորներ» կան»:

ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
82908.11.2026, 18:49
Իսպանիայում հնագետները 19 հազար տարվա վաղեմության 280 ժայռապատկեր են հայտնաբերել
84208.11.2026, 17:01
Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
71006.11.2026, 00:36
Հայտնաբերվել են XI–XIII դարերի Խերսոնես հնագույն քաղաքի բնակիչների կենցաղային իրեր (լուսանկար, տեսանյութ)
187002.11.2026, 00:43
Հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող դամբարան են հայտնաբերել
192001.11.2026, 16:43
Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
139121.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
549620.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
342020.10.2026, 19:54