«Քրեական ենթամշակույթն արմատացած է Զինված ուժերում». Անդրանիկ Քոչարյան
![]() 445 Հինգշաբթի, 13 փետրվարի, 2020 թ., 23:55 ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն «Առաջին լրատվականի» եթերում, անդրադառնալով բանակում վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձություններին, մասնավորապես՝ ոչ մարտական պայմաններում մահերին, ասել է. «Վերջին մեկ ամսվա ընթացքում բանակում արդեն ինքնասպանության որերորդ դեպքն է տեղի ունենում, ինչը մտահոգության լուրջ տեղիք է տալիս: Այդ ուղղությամբ պետք է աշխատեին ոչ միայն քննչական մարմինները, այլ նաև բանակի ղեկավար կազմը՝ հասկանալու համար, թե որոնք են հիմնական դրդապատճառները»: Նրա խոսքով՝ խորքային ուսումնասիրության կարիք կա՝ տարիքային ցենզից սկսած, մինչև հոգեբանական խնդիրներ, պետք է հասկանալ, թե բանակում ինչ մթնոլորտ է, ինչ խնդիրներ կան, որ շատ դեպքերում հանգեցնում են ինքնասպանության. «Տարբերակներից մեկը քրեական ենթամշակույթի արմատացած լինելն է Զինված ուժերում, ինչպես որ ամբողջ կառավարման համակարգում գոյություն ուներ, և օր առաջ պետք է դրանից ազատվենք, իսկ դրա համար միայն Պաշտպանության նախարարության ներուժը կարող է բավարար չլինել: Բանակին երբեք ոչ ոք իրավունք չունի մենակ թողնելու այս պրոբլեմների մեջ, մեր հանձանաժողովը առավել ևս պետք է լինի բանակի կողքին, օգնի: Դեմքով պետք է շրջվենք Պաշտպանության նախարարության և նախարարի կողմը, որի նախաձեռնությունները միտված կլինեն այս երևույթները չեզոքացնելուն: Դա չի նշանակում, որ հանդուրժելու ենք այս դրսևորումների նկատմամբ անտարբեր սպայակազմին, օր առաջ պետք է լուծվի նաև որակյալ սպայակազմ ունենալու հարցը, որը կապված է նաև կրթական համակարգի հետ: Դա միայն մեր հանձնաժողովի խնդիրը չի լինելու, ԱԺ բոլոր հանձնաժողովները անելիք ունեն այս խնդիրները միասնաբար լուծելու հարցում»,-ասել է Քոչարյանը: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
