Բրազիլիայի նախագահը և նրա կինը կորոնավիրուսի թեստ են հանձնել

ԱՄՆ այցի ընթացքում Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն և նրան ուղեկցող պատվիրակությունը նոր կորոնավիրուսի թեստ են հանձնել, երբ նախագահի պատվիրակության բարձրաստիճան պաշտոնյայի մոտ հաստատվել է վարակը: Այս մասին հաղորդել է G1 պարբերականը:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ բացի նախագահից, ով մարտի 21-ին կդառնա 65 տարեկան, թեստ է հանձնել նրա 37-ամյա կինը՝ Միշելը, ինչպես նաև նրա որդիներից մեկը՝ դաշնային պատգամավոր Էդուարդու Բոլսոնարուն: Ստուգում են անցել նաև պաշտպանության նախարարը՝ Ֆերնանդու Ազվեդոու-ի-Սիլվան, պետական անվտանգության ղեկավարը՝ Աուգուստու Հելենուն: Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Էռնեստու Արաուժուն, ով դեռ չի վերադարձել Միացյալ Նահանգներ ուղևորությունից, նույնպես ստուգվելու է վարակի ախտորոշման համար և 14 օր կանցկացնի կարանտինում։
Արդյունքները պատրաստ կլինեն այսօրվա ընթացքում: Մինչ այդ պետության ղեկավարին խորհուրդ է տրվել չհեռանալ պաշտոնական նստավայրից:
Նշենք, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն օրերս է վերադարձել Բրազիլիայից, ուր հանդիպել էր Բրազիլիայի առաջին տիկնոջ հետ ու նրան հրավիրել Հայաստան։

ՄԱԿ-ի ամբիոնից Թրամփը կրկին պարծեցել է, որ լուծել է 8 պատերազմ և շուտով կլուծի ռուս-ուկրաինականը
2920:00
«Դադարեցնել պատերազմը». Թրամփի կոչը Պուտինին
6519:42
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3 ամսով
4118:48
«Ռուսաստանը ժողովրդավարական և թափանցիկ ընտրություններ է անցկացնում». Մատվիենկո
6718:36
Թուր գեներալ-գնդապետն Ադրբեջանում է
10018:24
«Արեգնազ Մանուկյանին դատարանից ուղեկցեցին տուն»․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)
5618:18
«Ազգային հզորություն կառուցելու ճանապարհին կարևոր են նաև ոչ նյութական ռեսուրսները»․ Արա Պողոսյան
6217:54
«Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի»․ Տաթևիկ Սողոյան
6117:36