«Գրությամբ դիմել եմ Արդարադատության նախարարին». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առաջարկել եմ 2 ամիս ժամանակով կալանքից հանել հարկադիր կատարման ծառայության կողմից կալանքի տակ դրված մինչև 500,000 ՀՀ դրամ միջոցները։
Քիչ առաջ գրությամբ դիմել եմ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հետևյալ խնդրի կապակցությամբ.
Մեզ են դիմում քաղաքացիներ՝ տեղեկացնելով, որ չեն կարողանում հոգալ իրենց առաջնային կարիքները, այդ թվում՝ կոմունալ և այլ վճարումները։ Համաճարակն ու արտակարգ դրության սահմանափակումներն անդրադարձել են բնակչության լայն շերտերի ֆինանսական դրության վրա, և ակնհայտ է, որ մինչև արտակարգ դրության ավարտը նրանց վիճակը դեռ ավելի է բարդանալու։
Որպես լուծման տարբերակ՝ առաջարկել եմ 2 ամիս ժամանակով կալանքից հանել հարկադիր կատարման ծառայության կողմից կալանքի տակ դրված մինչև 500,000 ՀՀ դրամ միջոցները։ Այդ միջոցներով արտակարգ դրության և համաճարակի հետևանքով ֆինանսական վատթար դրության մեջ հայտնված քաղաքացիները կկարողանան վճարել կոմունալ ծառայությունների դիմաց ու կատարել այլ առաջնային ծախսեր։
Նախարարի պատասխանն ստանալուն պես՝ տեղեկությունը կտարածենք սոցցանցով»։

«Իսկ ո՞վ ասաց, որ ամերիկյան պրոտեկտորատն ավելի լավն է, քան ռուսականը». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
3222:54
Զելենսկին «շատ կարևոր» հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ
4622:42
Համացանցում տարածվում է տեսանյութ՝ ինչպես են Կրասնոդարում լցոնում իրականացնում (տեսանյութ)
8922:06
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կապի մեջ է հուսիների հետ
9421:49
«Ժամանակ չկա». Ռոբերտ Քոչրայանի ուղերձը
7221:24
ԱՄՆ-ն դեմ է արտահայտվել ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակը Մոսկվա տեղափոխելուն
6421:12
Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի դեսպանատները զգուշացնում են լարվածության աճի վտանգի մասին
11121:00
Ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումները
8120:30