«Հնարավոր է՝ ՀՀ-ի կոշտ արձագանքից հետո Ադրբեջանում տեղի ունեցավ սցենարի էական փոփոխություն». Կարեն Հովհաննիսյան
![]() 733 Շաբաթ, 23 մայիսի, 2020 թ., 22:40 Քրդագետ, ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մայիսի կեսերին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը մայիսի 19-22-ն անցկացնելու է լայնածավալ զորավարժություններ, որին ընդգրկված են լինելու հիմնականում հարձակվողական բնույթի զորամիավորումները, մասնավորապես հրթիռահրետանային զորքերը, ՀՕՊ-ը։ Ադրբեջանը հայտարարեց նաև, որ զորավարժություններին ընդգրկված են ռազմաօդային ուժերը և ավելի քան 10 000 անձնակազմ։ Եթե նայենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունը զորավարժությունների անցկացման և ընդգրկվածության մասշտաբի մասին, այն իրականում բավականին մեծ զորավարժություն էր ենթադրում իրենից։ Ըստ զորավարժությունների սցենարի՝ Ադրբեջանը, ինչպես նաև Նախիջևանի կայազորը, զորքերը մայիսի 19-ի գիշերվանից սկսած պետք է դուրս բերեին մշտական տեղակայման վայրերից դեպի սահմանային հատվածներ տեղակայման համար, որտեղ էլ անցկացվելու էին մարտական կրակով հիմնական զորավարժությունները։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
