««Ոստիկանության մասին» օրենքը փոփոխութունների կարիք ունի». Հովհաննես Քոչարյան
![]() 477 Շաբաթ, 30 մայիսի, 2020 թ., 04:10 ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարեկային ոստիկանությունը մեր հասարակությանը պետք է որպես վերլուծական, պրոֆիլակտիկ ու ոստիկանական «շտապ օգնության» ծառայություն: Պարեկային սպայակազմի ինտելեկտուալ բարձր որակների անհրաժեշտության մասին Ազգային ժողովում իրավացիորեն նշեց նաև պարոն Անդրանիկ Քոչարյանը: Այսօր իմացա, որ պարեկի թեկնածուի ընտրության համար բարձրագույն կրթությունը պարտադիր չէ. իմ խորը համոզմամբ՝ սա ճիշտ որոշում չէ: Բարձր գնահատելով արդարադատության նախարարության ջանքերը՝ ոստիկանությունը բարեփոխելու հարցում, հատկապես իմ կողմից շատ հարգված նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանի անձնական ներդրումը, առաջարկում եմ վերանայել այս հարցը: Պարեկները պետք է ունենան ընդհանուր Էրուդիցիա, տեղեկատվություն վերլուծելու կարողություն ու խորքային գիտելիքներ: Միայն բարձրագույն կրթություն ունեցող թեկնածուների համար կարող են օգտակար լինել 5-ամսյա դասընթացները ոստիկանության կրթահամալիրում: Եվ ամենակարևորը՝ պարեկները կարող են ազդել հանցածին վիճակի վրա, եթե օժտված լինեն կանխարգելիչ վարչական լիազորություններով: Այս իմաստով «Ոստիկանության մասին» օրենքը փոփոխութունների կարիք ունի: ԽՍՀՄ իրավակարգը պաշտպանող ՎԻՎ օրենսգիրքը և գործող քրեական դատավարության օրենսգիրքը ոստիկանությանը վարչական գործունեության ոլորտում բավարար լիազորություններ չեն վերապահում: Նոր պարեկային ծառայությունը պետք է գործի նոր իրավական դաշտում: Հակառակ պարագայում մենք կունենանք հերթական ձանձրալի աշխատող շարային ստորաբաժանումը, բայց ոչ երբեք նորացված ոստիկանություն: Այլ մոտեցումները հարգում եմ, բայց դրանցով պայմանավորված պաթոսը չեմ հասկանում...»: |

«Պետություն–եկեղեցի հարաբերությունները քմահաճույքներով չեն կարգավորվում». Հայր Ասողիկ
3423:42
«ԱԺ նախագահին ուղեկցող մեքենայի վարորդի լկտի և ագրեսիվ պահվածքն անընդունելի է»․ Դանիել Իոաննիսյան
8223:30
«Իշխանությունն է Սահմանադրության առաջին խախտողը»․ Սարգիս քահանա Սարգսյան (տեսանյութ)
9923:12
«Աշխարհը տեսնում է ձեր անվերջ երեսպաշտական հռետորաբանությունը». Մասուդ Փեզեշքիան
13222:39
52-ամյա չինացին հայրություն է արել 267 երեխայի (լուսանկար)
18922:24
Հրազդան գետում դի է նկատվել
13721:30
«Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում չի հայտնաբերվել». «Վեոլիա Ջուր»
11821:24
«Ճիշտ է եկեղեցին ավերել են, բայց բենզինն էժան է 30-40 դրամով». Մենուա Սողոմոնյան
16221:18
