«Ուշադրություն, ձուկն անցնում է ճանապարհը». եզակի երևույթ ԱՄՆ-ում

ԱՄՆ-ում գտնվող այս ճանապարհը միակն է, որտեղ ձուկն անցնում է ճանապարհը։
Ամեն տարի այս սաղմոններն արգելափակում են Վաշինգթոն նահանգի երթևեկությունը:
Վաշինգթոնում գտնվող Սքոքոմիշ-Վելլի Ռոուդը երկկողմանի փողոց է, որտեղով անցնում են մեքենաները։ Բայց նոյեմբերին ճանապարհը լի է լինում ձկներով, որոնք դուրս են գալիս մոտակա Սքոքոմիշ գետից և հատում ճանապարհը։ Սա դարձել է միջոցառման պես մի բան, որը անվանում են «Սաղմոնի վազք»։
Վարորդների համար նույնիսկ կա ճանապարհային նշան. «Զգուշացեʹք․ դանդաղ և ուշադիր վարեʹք, ձուկն անցնում է ճանապարհը»:
«Սա հազվագյուտ երևույթ է, այն տեղի է ունենում գրեթե ամեն տարի նույն վայրում»,- ասում է Վաշինգթոնի ձկների և վայրի բնության դեպարտամենտի վերլուծաբան Ահարոն Դուֆալուն:
Վերլուծաբանի խոսքով՝ ձկները ճանապարհին հայտնվում են մոտակա ձկնաբուծարանից, որտեղ նրանց բուծում են և բաց թողնում գետերը։ Սակայն ձկներից շատերը կորցնում են իրենց բուն ճանապարհը։
Ըստ Դուֆալոյի՝ որոշ սաղմոններ վերադառնում են գետը, բայց մեծ մասը սատկում է դաշտերում՝ դառնալով պարարտանյութ կամ սնունդ։
Իհարկե, կան գործոններ, որոնք ակտիվորեն սպառնում են սաղմոնի ապագա թվաքանակին․ Նրանք անցնում են խոչընդոտների միջով, ինչպես նաև վնասվում մեքենաների անիվների տակ։
Նշենք նաև, որ Հուդի ջրանցքով «ճանապարհորդող» սաղմոնի մի տեսակ Ազգային օվկիանոսի և մթնոլորտային վարչակազմի կողմից, նշվում է որպես «վերացման վտանգի տակ» գտնվող ձկնատեսակ:

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
159720.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
80619.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
89518.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
97516.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
107814.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
109713.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
127210.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
138407.10.2026, 01:06