Պաշտոնապես հաստատվել է Ակտաու-Երևան չարտերային չվերթը

Ղազախստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ պաշտոնապես հաստատվել է Ակտաու-Երևան «SCAT» ավիաընկերության DV 5054 չարտերային չվերթը (կոմերցիոն հիմունքներով), որը կայանալու է հուլիսի 2-ին՝ ժամը 01:30-ին։
Մնացած անհրաժեշտ մանրամասների (տոմսի գին, այն գնելու հնարավորություն և այլն) մասին տեղեկատվությունն ստանալուն պես ՀՀ դեսպանությունը լրացուցիչ կհայտնի։
ՀՀ մուտք գործելու իրավունք ունեցող անձանց մասին տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ Պարետատան պաշտոնական կայքից:
Հիշեցնում ենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է մինչև ս.թ. հուլիսի 13-ը:
Այս ընթացքում արտերկրից Հայաստան ժամանող անձանց համար գործելու է 14-օրյա ինքնամեկուսացման պարտադիր պահանջը, որի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն:
ՀՀ դեսպանության կողմից քաղաքացիներին կտրամադրվի ծանուցագիր, որն անհրաժեշտ կլինի ներկայացնել ՀՀ սահմանը հատելիս։
Հայտնում ենք, որ ՀՀ պարետի ցուցումով ս․թ․ հունիսի 23-ից արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիների և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիների ՀՀ սահմանային անցակետերից դեպի ինքնամեկուսացման վայրեր տեղափոխումն այլևս չի կազմակերպվելու։
Հայաստան մեկնել պատրաստվող անձանց խնդրում ենք նախապես պարտադիր հայտնել Ղազախստանում ՀՀ դեսպանություն մեկնելու իրենց ցանկության մասին:
Անհրաժեշտ տվյալները (ԱԱՀ, անձնագրի, ծննդյան, կոնտակտային տվյալներ) կարելի է ուղարկել ՀՀ դեսպանության էլեկտրոնային փոստի հասցեին
([email protected]) կամ ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի հեռախոսահամարին (+77782291881) WhatsApp հավելվածի օգնությամբ»։

«Գիշերները տաքանում են ավելի արագ, քան ցերեկները՝ մեծացնելով առողջության համար վտանգը»․ Լևոն Ազիզյան
4500:48
«Արցախցիներ Պարգև Բադալյանը և Սերգեյ Սարգսյանը դատական նիստերի դահլիճից ազատ արձակվեցին»․ Ռոման Երիցյան
6200:30
Հաստատվել են 2026թ․ 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը
50Երեկ, 23:42
Գյումրիում հորդառատ անձրևից հետո փողոցները հեղեղվել են (տեսանյութ)
56Երեկ, 22:54
Մարգարիտա Սիմոնյանի սպանnւթյան փորձի համար մեղադրվողը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման
110Երեկ, 19:39
Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է Անի Խաչատրյանին և Հայկ Սահակյանին
66Երեկ, 19:18
«Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել»․ Լևոն Ազիզյան
60Երեկ, 18:00
«Մեռելոց օրերի ոչ աշխատանքային լինելու կարգը կորոշի Կառավարությունը». Գեղամ Նազարյան
74Երեկ, 16:36