Կնորոգվի և կբարեկարգվի 61 կրթական և մշակութային հաստատություն, կտեղադրվի Կարեն Դեմիրճյանի արձանը
434 Հինգշաբթի, 02 հուլիսի, 2020 թ., 22:25 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020-ի պետական բյուջեով հատկացված միջոցների տնտեսումների հաշվին շուրջ 61 կրթական և մշակութային հաստատություններում կիրականացվեն կապիտալ շինարարության և բարեկարգման ծավալուն աշխատանքներ, ինչպես նաև կտեղադրվի պետական-ազգային գործիչ Կարեն Դեմիրճյանի արձանը։ Կառավարության այսօրվա նիստում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի առաջարկով կատարվել է ԿԳՄՍ նախարարության բյուջեի վերաբաշխում, և ավելի քան 1 մլրդ 906 մլն դրամ գումար է հատկացվել կապիտալ ծրագրերին։ Նշված գումարից 60 մլն 14 հազար դրամը նախատեսված է Կարեն Դեմիրճյանի արձանի և պատվանդանի կառուցման, մնացած գումարը՝ թվով 7 քոլեջների, 46 հանրակրթական դպրոցների, 1 մասնագիտական մարզառազմական դպրոցի, 4 թանգարանների և 3 թատրոնների հիմնանորոգման, առանձին սենյակների, դահլիճների և տարածքների նորոգման, գույքային և տեխնիկական հագեցվածության բարելավման, ինչպես նաև նախագծային աշխատանքների համար։ Վերաբաշխման արդյունքում գումարներն հատկացվել են նաև Քաղաքաշինության կոմիտեին և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հետաքրքրվել է դպրոցաշինության ընդհանուր ծրագրերի ընթացքով։ Քաղաքաքաշինության կոմիտեի նախագահ Ա. Ղուլարյանը ներկայացրել է շինարարական ծրագրերի մրցույթների և բուն կառուցապատման աշխատանքների ընթացքն ու դրանց բարելավման նպատակով կատարված նորմատիվային փոփոխությունները։ 7 քոլեջի նորոգման աշխատանքներ. • «Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի լոգասենյակների և դասասենյակների մասնակի նորոգում, • «Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի սպորտդահլիճի նորոգում • «Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջ» ՊՈԱԿ-ի նիստերի դահլիճի նորոգում • «Երևանի պարարվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի պարասրահի հատակի հիմնանորոգում • «Ալավերդու պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի գազամատակարարման և մասնակի ջեռուցման ապահովում • «Կապանի արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի դահլիճի վերանորոգում • «Արարատի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի մասնաշենքի վերանորոգում։ 11 ավագ դպրոցի արդիականացման՝ տանիքի, սանհանգույցի, ինժեներական ենթակառուցվածքների նորոգման աշխատանքներ • «Արմավիրի Ռ. Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոց», • «Ալավերդու Ստ. Շահումյանի անվան թիվ 5 ավագ դպրոց», • «Երևանի Հ. Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոց», • «Տաշիրի Արտակ Խաչատրյանի անվան ավագ դպրոց», • «Իջևանի Գառնիկ Անանյանի անվան ավագ դպրոց», • «Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոց», • «Գյումրու թիվ 26 ավագ դպրոց», • «Երևանի թիվ 105 ավագ դպրոց», • «Երևանի Գուրգեն Մարգարյանի անվան թիվ 94 ավագ դպրոց», • «Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոց», • «Արմավիրի Ռ. Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոց»։ 4 ավագ դպրոցի մասնակի և ընթացիկ նորոգում. • «Շիրակի պետական համալսարան» հիմնադրամի ավագ դպրոցի մարզադահլիճի հիմնանորոգում, • «Եղվարդի թիվ 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի պարիսպի և ընդհանուր նորոգում, • «Վաղարշապատի Գրիգոր Նարեկացու անվան թիվ 2 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի մարզադահլիճի և հանդիսությունների դահլիճի նորոգում, • «Երևանի թիվ 195 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի շենքին պատճառված վնասի վերականգնում։ 30 հիմնական և միջնակարգ դպրոցների շենքային պայմանների բարելավում՝ խոցելի երեխաների սոցիալական ներառման նպատակով թեքահարթակների կառուցում, սանհանգույցների նորոգում և հարմարեցում, աջակցման սենյակների նորոգում. • «Երևանի Հենրիկ Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոց» • «Երևանի Մ. Սարյանի անվան թիվ 86 հիմնական դպրոց» • «Երևանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց» • «Երևանի թիվ 136 հիմնական դպրոց» • «Երևանի Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 հիմնական դպրոց» • «Երևանի Հ. Օշականի անվան թիվ 172 հիմնական դպրոց» • «Երևանի Ղ. Աղայանի անվան թիվ 63 հիմնական դպրոց» • «Երևանի Ռուբեն Սևակի անվան թիվ 151 հիմնական դպրոց» • «Երևանի Վ.Վաղարշյանի անվան թիվ 80 հիմնական դպրոց» • «Երևանի թիվ 163 հիմնական դպրոց» • «Երևանի թիվ 156 հիմնական դպրոց» • «Քաջարանի թիվ 5 միջնակարգ դպրոց», • «Սպանդարյանի միջնակարգ դպրոց» • «Ա. Սարգսյանի անվան Տեղի թիվ 1 միջնակարգ դպրոց» • «Հրանտ Ոսկանյանի անվան Կապանի թիվ 12 հիմնական դպրոց» • «Եղվարդի միջնակարգ դպրոց» • «Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոց» • «Սիսիանի թիվ 2 հիմնական դպրոց» • «Սիսիանի թիվ 1 հիմնական դպրոց» • «Արմավիրի թիվ 6 հիմնական դպրոց» • «Արմավիրի թիվ 8 հիմնական դպրոց» • «Արմավիրի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոց» • «Վաղարշապատի Երվանդ Օտյանի անվան թիվ 7 հիմնական դպրոց» • «Վաղարշապատի Զորավար Անդրանիկի անվան թիվ 12 հիմնական դպրոց» • «Սարդարապատի միջնակարգ դպրոց» • «Արենիի միջնակարգ դպրոց» • «Շատինի միջնակարգ դպրոց» • «Վայքի հիմնական դպրոց» • «Զառիթափի Ա. Մելիքյանի անվան միջնակարգ դպրոց» • «Սպիտակի Անանիա Շիրակացու անվան թիվ 8 միջնակարգ դպրոց» Վերակառուցում և հիմնանորոգում. • «Երևանի Դ. Հովսեփյանի անվան թիվ 191 հիմնական դպրոցի» վերակառուցում • «Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության համար մարզադահլիճի կառուցում, • «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի ջեռուցման, օդափոխման և հովացման համակարգի տեղադրման աշխատանքներ, • «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի կաթսայատան նորոգում, • «Ա. Սպենդիարյանի անվան oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի հասարակական զուգարանների, դիմահարդարման սենյակների և ձեղնահարկի սենյակների նորոգում, բեմի վերազինում, • «Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ի հակահրդեհային համակարգի տեղադրման աշխատանքներ։ Նախագծային աշխատանքներ կիրականացվեն «Բարձրաշենի միջնակարգ դպրոցի», 3 թանգարանների՝ «Ե. Չարենցի անվան տուն-թանգարանի», «Ն. Ադոնցի անվան թանգարանի», ՀԱՊ ՊՈԱԿ-Ի Էջմիածնի Խորեն Տեր-Հարությանի մասնաճյուղի 2-րդ հարկի վերակառուցման, ինչպես նաև «Ա. Սպենդիարյանի անվան oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի» տանիքի նորոգման համար: |
Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է
11212:48Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
46019.04.2024, 09:30««Բրյուսովի անվան պետական համալսարան» անվանումը ժամանակավրեպ է»․ Դ․ Գյուրջինյան
48418.04.2024, 12:06«Ճիշտ չի լինի, որ դասապրոցեսն ավարտվելուց հետո նորակառույց դպրոցների շենքերը կողպվեն»․ Նիկոլ Փաշինյան
47618.04.2024, 11:54Դիտարկվել են դեպի Ակադեմիական քաղաքի հատված տանող երկաթուղային ենթակառուցվածքները (լուսանկար)
68312.04.2024, 18:48Հաստատվել են բուհերի 2024/2025 ուսումնական տարվա ընդունելության տեղերը
69012.04.2024, 17:482-րդ դասարանի մաթեմաթիկայի դասագրքի հեղինակը՝ սխալների մասին
72911.04.2024, 23:24Անհեթեթ իրավիճակներ՝ Մաթեմյանների ընտանիքում. «Հրապարակ»
73110.04.2024, 09:24