Վրաստանում զբոսաշրջիկների համար նոր կարգ է գործում

Վրաստանի առողջապահության նախարարությունը մշակել և հրապարակել է կորոնավիրուսով պայմանավորված նոր կարգը, որով պետք է առաջնորդվեն տուրիստական գործակալությունները, զբոսավարներն և վարորդները, ինչպես նաև ծովափնյա հանգստավայրերի այցելուներն ու տեղի տնտեսվարողները:
Փոփոխությունները վերաբերում են հանգստավայրերի տնտեսվարողներին, նաև վարձով հովանոցներ, շեզլոնգներ, սկուտերներ, ջրային հեծանիվներ տրամադրողներին ու վարձակալներին:
Սահմանված նոր կարգի համաձայն՝ զբոսաշրջիկները (այդ թվում՝ վարորդը և զբոսավարը) պետք է անցնեն մարմնի ջերմաստիճանի ստուգում՝ ուղևորությունից առաջ: Ջերմաստիճանը պետք է չափվի ամեն օր, տվյալները գրանցվեն հատուկ մատյանում:
Բացի այդ, խումբը (ներառյալ ուղեկցորդը և վարորդը) պետք է ապահովված լինեն անհատական պաշտպանության միջոցներով: Այցելության տարածքներում անհրաժեշտ է դիմակ կրել, անհրաժեշտության դեպքում՝ ձեռնոցներ, պաշտպանիչ միջոցներ: Հրապարակված առաջարկությունների համաձայն.
- մեքենան պետք է ապահովված լինի ձեռքերն ախտահանելու համար նախատեսված հեղուկով, որը պարունակում է առնվազն 60-70% ալկոհոլ,
- մեքենայի սրահում պետք է տեղադրվի թափանցիկ պաշտպանիչ պատնեշ, վարորդին ուղևորներից առանձնացնելու համար,
- յուրաքանչյուր ուղևորությունից հետո պետք է իրականացվի տրանսպորտային միջոցների ներքին և արտաքին բռնակների ախտահանում/մաքրում,
- մեքենան մաքրելիս պետք է հատուկ ուշադրություն դարձնել նստատեղերի հետևի մասերին և բազկաթոռներին, պարբերաբար օդափոխել մեքենան և պատուհանները բաց պահել,
- շրջագայության ընթացքում վարորդը պետք է ունենա անհատական ջերմաչափ, որը տրամադրվում է գործատուի կողմից:
Ըստ aliq.ge-ի՝ տնտեսվարողները պետք է պահպանեն հետևյալ կանոնները՝
• COVID-19-ի կանխարգելման հետ կապված տեղեկատվությունը պետք է փակցված լինի տեսանելի վայրում,
• ցանկալի է ափի երկայնքով հետիոտների համար հատուկ ճեմուղի գծել, նաև լողափերը գոտիների բաժանել,
• ափի երկայնքը հաճախ մաքրել աղբից՝ օգտագործելով միանգամյա օգտագործման փաթեթներ, թափոններն աղբանոց նետել փակ վիճակում: Աղբահանությունն իրականացնողները պետք է լինեն պաշտպանիչ դիմակներով կամ վահաններով ու ձեռնոցներով, ափի բոլոր այցելուները պետք է անվտանգ հեռավորություն պահեն՝ բացառությամբ մինչև 12 տարեկանների,
• սկուտերներից, նավակներից, հեծանիվներից, շեզլոնգներից ու հովանոցներից օգտվելուց հետո դրանց ախտահանումը պարտադիր է,
• զուգարաններում և լոգարաններում ախտահանում պետք է արվի 2 ժամը մեկ անգամ, ախտահանումը պետք է իրականացնել Վրաստանի Հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության ազգային կենտրոնի կողմից հաստատված նյութերով,
• ախտահանող միջոցները պետք է պահվեն հատուկ փակ պահարաններում,
• ախտահանողները պետք է լինեն դիմակով, ունենան հաստ ձեռնոցներ և խալաթներ, ինչպես նաև ակնոց և վահան:

Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
13800:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
85Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
92Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
98Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
171Երեկ, 20:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
115Երեկ, 19:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
115Երեկ, 18:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
102Երեկ, 18:36