«Նոր դիահերձարանում կհերձեն կորոնավիրուսից մահացածներին». ԱՆ խոսնակ

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Համացանցում տարածվել են «Թոքաբանության ազգային կենտրոնի» տարածքում գտնվող դիահերձարանի շենքի հարակից տարածքի լուսանկարներ, որոնցով ներկայացվում է, որ տարածքն աղտոտված է, իսկ դիմակների ու ձեռնոցների համար աղբաման չկա։
Այժմ տարածքը մաքուր պահվելուն ուղղված աշխատանքներ են ընթանում, բայց չեմ կարող չարձանագրել, որ ամենուր փակցված են գրություններ՝ աղբը նախատեսված վայրում թափելու ցուցումով։ Սակայն, միևնույն է, մարդիկ շարունակում են աղբը թափել չնախատեսված վայրում։
Ի դեպ, այս պահին ընթանում են նոր դիահերձարանի շինարարական աշխատանքները և նախատեսվում է, որ ամենայն հավանականությամբ օգոստոսի 1-ից այն կսկսի գործել։ Հիշեցեմ, որ այս դիահերձարանում հնարավոր կլինի դիահերձել կորոնավիրուսային հիվանդությունից մահացած անձանց դիերը։
Ստորև հրապարակում եմ քիչ առաջ արված լուսանկարներ տարածքից, ինչպես նաև նոր դիահերձարանում տարվող աշխատանքներից»։

«Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ Փաշինյանը և ՔՊ-ն ժողովրդին խաբում են չեղած խաղաղությամբ»․ Ոսկան Սարգսյան
5600:18
Քաղցրաշենի մանկապարտեզը երկու օրով կփակվի՝ օձի հայտնվելուց հետո
61Երեկ, 23:12
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
71Երեկ, 20:48
#CBS-ը հրապարակել է Իրանի հարվածների հետևանքով ԱՄՆ բազաներում վնասների լուսանկարները (լուսանկար)
231Երեկ, 18:13
«ՀՀ ամենաաղքատ մարզում 15 հազար աշխատատեղի կորստի վտանգ կա». Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
130Երեկ, 10:24
Քիմ Քարդաշյանը 2016 թվականի կողոպուտի գործով խորհրդանշական փոխհատուցում է ստացել
313Երեկ, 09:49
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
120Երեկ, 08:18
Մոսկվայում դատում են «Սպայկա-Ռուս»-ի հայ ղեկավարներին
159Երեկ, 00:30