«Չորս տարի առաջ այս օրը Սերժ Սարգսյանի գլխավորած ռեժիմը սպանեց Յուրի Տեփանոսյանին»․ Ժ․ Սեֆիլյան
![]() 381 Հինգշաբթի, 30 հուլիսի, 2020 թ., 09:35 Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա Ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չորս տարի առաջ այս օրը՝ հուլիսի 30-ին, Սերժ Սարգսյանի գլխավորած ռեժիմն սպանեց երիտասարդ ոստիկան Յուրի Տեփանոսյանին։ Ռեժիմը երկու նպատակ ուներ՝ հրեշացնել ապստամբած Սասնա Ծռերի կերպարը և Յուրիի ծառայակից ընկերների շրջանում հոգեբանորեն շարժառիթ ստեղծել ՊՊԾ գնդում գտնվող Սասնա Ծռերի վրա գրոհելու համար, քանի որ ոչ մեկը հանուն Սերժ Սարգսյանի պատրաստ չէր վտանգելու իր կյանքը։ Չեկիստական անմարդկային և արյունոտ ժառանգությամբ սնված և գործող ռեժիմի համար դա փորձված մարտավարական հնարք էր։ 2008թ. մարտի 1-ին նույն ձեռագրով սպանվեց ոստիկանական զորքերի ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանը, ինչին հաջորդեց ժողովրդի ջարդը։ Յուրի Տեփանոսյանի քստմնելի սպանությունից անցել է չորս տարի, այդ ընթացքում իբրև թե հեղափոխություն է եղել և ձևավորվել է ժողովրդի քվեով ընտրված իշխանություն, սակայն նախկին ռեժիմի գործած այդ ոճիրը ոչ միայն մնացել է անպատիժ, այլև նրա թխած նույն կեղծ մեղադրանքով դրա համար ամբաստանվում և բանտում է պահվում Սասնա Ծռեր խմբավորման անդամ Սմբատ Բարսեղյանը։ Գործող իշխանության թեթև ձեռքով շուտով կավարտվի Սասնա Ծռեր խմբավորման ապստամբների գործի դատաքննությունը։ Դրա ելքը լինելու է մեղադրական, ինչի պատասխանատվության ծանր բեռը կոտրելու է իշխանության ողնաշարը։ Ներկայիս իշխանությունը չի գիտակցում իր առաքելությունն ու պատասխանատվությունը։ Նա իրեն դիրքավորել է որպես նախկինի իրավահաջորդ և ըստ էության կոծկում է նրա ոճրագործությունները և շարունակում է նրա գործը։ Ասվածի ևս մեկ վկայություն է ապստամբության ժամանակ՝ հուլիսի 29-ին, Սարի թաղի բնակիչների, այլ քաղաքացիների և լրագրողների ջարդի գործը ներկա իշխանության օրոք և ձեռամբ կարճելը և մեղավորներին անպատիժ թողնելը։ Ինձ համար, իհարկե, դժվար է նման արձանագրումներ կատարել, սակայն փաստերը զորավոր են։ Յուրի Տեփանոսյանի հրեշային զոհաբերության մասնակիցները չեն կարող անպատիժ մնալ։ Հայաստանում շատ մոտ ապագայում հաստատվելու է իրավունք և արդարություն, բացահայտվելու են ոճրագործներն ու նրանց հետ գործարքներ կնքածները և այս երկուսն էլ կանգնելու են դատարանի առաջ։ Օրվա առիթով հիշենք և խնկարկենք Յուրի Տեփանոսյանի և իրարահաջորդ ոճրագործ ռեժիմներին զոհ գնացած մեր բոլոր հայրենակիցների հիշատակը»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
