«Տպավորություն է՝ ՍԴ նախագահի ընտրությունն ուղղորդված և ծրագրված գործընթաց է». Հրայր Թովմասյան
![]() 229 Հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2020 թ., 19:50 «Ինձ մոտ տպավորություն է, որ այս ամբողջն ուղղորդված ու պայմանավորված է»,- ՍԴ նիստի ընդմիջումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը: Նա նշել է, որ ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանի թեկնածությունն առաջադրելիս հաշվի է առել 3 գործոն. «Առաջինը մարդկային հատկանիշներն էր։ Բացի այդ, պարոն Խաչատրյանն ամենափորձառուն է, տարիքով ամենաավագն է, գիտությունների դոկտոր է և ունի որոշակի կառավարչական հմտություններ։ Պարոն Խաչատրյանի պաշտոնավարմանը մնացել է 2 տարի. սա կլիներ յուրօրինակ անցումային ժամանակահատված, որպեսզի դրանից հետո մնացածն իրար ավելի լավ ճանաչեին և ընտրություն կատարելիս չապավինեին նախկին փորձին։ Ըստ էության, 4 դատավորները նոր են ՍԴ-ում, որոնք իրար չեն ճանաչում կամ այդ մթնոլորտում չեն եղել։ Նախագահի գործառույթներն այս առումով էական չեն, և պիտի հաշվի առնել այդ հանգամանքները»,- ասել է Թովմասյանը՝ նշելով, որ դադարեցրել է ՍԴ աշխատակարգային նիստին իր մասնակցությունը, երբ մնացել է մեկ թեկնածու՝ Երվանդ Խունդկարյանը։ Անդրադառնալով ՍԴ դատավորների լեգիտիմության հարցին, Թովմասյանն ասել է. «Ես ի սկզբանե արտահայտել եմ իմ դիրքորոշումը դատավորներից յուրաքանչյուրի նաև լեգիտիմության պակասի առումով, և հստակ ֆիքսել նրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ՝ ով ինչ աստիճանի լեգիտիմության պակաս ունի։ Պարոն Խաչատրյանի թեկնածության առաջադրումը պայմանավորված էր նաև այդ հանգամանքով, որ ինքն այն 4 դատավորներից էր, որը լեգիտիմության պակաս չունի»։ Հիշեցնենք՝ ՍԴ աշխատանքն այսօր ևս ընդմիջվեց և կշարունակվի վաղը՝ ժամը 10:30-ին: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
