«Մեր անվտանգությունը մեր գիտական պոտենցիալից է կախված լինելու». Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետաքրքիր ա հետևել ժամանակակից պատերազմի ընթացքին։ Այն փոխում ա պատերազմների մասին պատկերացումները։ Կարծես՝ ճակատ ու թիկունք չկա։ Չես հասկանում՝ թշնամին ա քո թիկունքում, թե դու՝ իր։ Թվական գերակշռությունը քիչ բան ա որոշում։ Ադրբեջանը հայտարարում ա, թե կոնկրետ տարածքն արդեն իր խորը թիկունքն ա, պարզվում ա՝ էնտեղ հայեր են ու հակառակը։ Թեկուզ առանց հավաստի աղբյուրների լուրերին հետևելու էլ կարելի ա համոզված պնդել, որ սա Ադրբեջանի խելքի բանը չէր, որ բանակի ղեկավարումն ու կարևոր օպերացիաներն իրականացումն արվում ա թուրքական բանակի կողմից։ Եթե ադրբեջանական բանակից պայմանական Էլնուր Մամեդովը կարողանար աննկատ մեր խորը թիկունք թափանցել, մենք նման ակտեր էլի տեսած կլինեինք։ Հետաքրքիր ա, որ դրանք, հայկական զինված ջոկատներ տեսնելով, մարտի չեն բռնվում, այլ փախնում են։ Նրանց խնդիրն այլ ա՝ դրոշ տնկել, զորքերը ներթափանցած փոքր խմբերին ոչնչացնելով զբաղեցնել ու խաղաղ բնակչության, թիկունքի ոգին կոտրել։ Հույս ունեմ, ավելի շուտ վստահ եմ, որ դրա ձևն էլ ենք գտնելու։ Խուճապ չկա, դա էլ ենք հաղթահարելու ու հասնենք ավարտը խորհրդանշող կարմիր ժապավենին։
Էս պատերազմից հետո ճիշտ կլինի փոխել բանակի սպառազինման ու գործունեության տրամաբանությունը։ Քիչ ակտուալ ա խրամատավորված կենդանի ուժը։ Ապագան ավտոմատացված կառավարման կենտրոններից ղեկավարվող ավտոմատացված նորագույն տեխնոլոգիաներինն ա, երբ մեր կարևոր ռազմական ու քաղաքացիական հանգույցների պաշտպանությունը, հակառակորդի զինված ուժերի հայտնաբերումն ու ոչնչացումը տեղի ա ունենալու ստեղնաշարով հրամաններ հաղորդելու միջոցով։ Ինչքան էլ անտրամաբանական լինի, բայց գիտությունը հետևողականորեն առանց ֆինանսավորման թողնելուց, ջախջախելուց հետո էլ մենք էս առումով դեռ պոտենցիալ ունենք։ Ներկայում ու ապագայում մեր անվտանգությունը մեր գիտական պոտենցիալից ա կախված լինելու»:

Նախիջևանի Օձասար լեռան վրա հայտնաբերվել է ուրարտական արքաների կորսված սեպագիր արձանագրությունը (տեսանյութ)
110Երեկ, 19:48
Ստեղծվել է լոլիկի նոր տեսակ՝ պոպկորնի հոտով
40702.06.2026, 00:35
Նախկինում անհայտ թիթեռների տեսակին անվանակոչել են Հռոմի պապ Լևոն 14-րդի պատվին
132924.05.2026, 00:46
Արհեստական բանականությունը վերականգնել է Վեզուվի զոհերից մեկի վերջին հուսահատ քայլը (լուսանկար)
306018.05.2026, 00:37
Նորվեգացի տղամարդը մեկուկես հազար տարեկան սրի պատյանի ոսկե զարդ է գտել
209717.05.2026, 18:46
Լրագրողներն ուսումնասիրում են ՀԴԲ-ի գաղտնազերծած տվյալները ՉԹՕ-ների վերաբերյալ
284709.05.2026, 21:06
Թուրքական GÖKBEY ուղղաթիռը կկարողանա սուզանավեր հայտնաբերել
127806.05.2026, 18:54
Անտարկտիդայում հրաբուխն ամեն օր մթնոլորտ է արտանետում ոսկու մանր բյուրեղներ (տեսանյութ)
556206.05.2026, 00:00