«Չքնաղ ու կատաղի վեպ է». Կարեն Անտաշյանը՝ Աննա Դավթյանի «Խաննա»-ի մասին
![]() 2043 Հինգշաբթի, 24 դեկտեմբերի, 2020 թ., 04:10 Գրող Կարեն Անտաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր երկրի ողջ խորհրդավորությունը կայանում է նրանում, որ իր գավառական երկրորդկանության ու սպառողական յոլայի մեջ տապակվելով ժամանակ առ ժամանակ կարողանում է ինքն իրենից մեծ, ոչ իր հագով բաներ ծնել․ Աննա Դավթյանի «Խաննա վեպը» այդ բաների շարքից է։ Ես մի բանաստեղծության մեջ գրել էի՝ երկիրը մարմնիս շարունակությունն է, Աննան՝ նկարագրել է, թե ինչպես է դա լինում իբրև հոգեմարմնական փորձառություն։ Վեպ-հյուրատուն, որի պատումի առանցքում հայտնված Հայաստանի հեռավոր Մասնիկ գյուղի՝ հյուրերի ընդունման վայր դառնալու ջանքը դառնում է ինքն իրեն տեսնելու, ինքն իրեն անվանելու ու վերամտածելու տարածք, որը ընթերցող-հյուրի առաջ չի քաշվում բացել իր սովորականից մինչև ամենաթաքուն ու սահմանազանց պատմություններն ու հարաբերությունները, որոնք հարիր չպիտի համարվեին այդ տեղին, այդ ժամանակին ու այդ լեզվին խոսվելու համար, բայց փաստորեն համարվեցին այնպիսի թեթևությամբ, որն անգամ դժվար է խիզախություն համարելը, ավելի ճիշտը՝ բնականությունն ու նախաստեղծությունն է։ Գրականության չքնաղի վայելքն ու կնոջ ցավացող մարմնի դառնությունն իբրև խոսելիք երկակի ու բարդ զգացողություններ են առաջացնում՝ մի կողմից էքզոտիկ ու կարգազանց բաներ տեսնելու համար ներս մտածի սպառողական հաճույքն է, մյուս կողմից՝ ուրիշի անսփոփելի ցավին այսքան անհարմար ու մոտիկ ներկա գտվելու մեղսավորությունը։ Չքնաղ ու կատաղի վեպ է, ասես ողջը գրվել է որպես կատաղի բառի համատեքստ։ |

Իրանում հարվածների հետևանքով ավելի քան 120 պատմական հուշարձան է վնասվել
27714:45
Մահացել է աշխարհահռչակ դերասան Չակ Նորիսը
104220.03.2026, 19:24
Սուրբ Գրիգոր Լուսավորչի Մուտն ի Վիրապն տոնի առիթով կմատուցվի բաց խորանով Սուրբ և Անմահ Պատարագ
70219.03.2026, 23:54
«Արցախ Միություն»-ը զեկույց է ներկայացրել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի հետաքննությանը
90016.03.2026, 22:54
Սև Օհանյանի ֆիլմը չորս «Օսկար» է ստացել
181716.03.2026, 10:10
Օսկար-2026․ տարվա գլխավոր հաղթողները (տեսանյութ)
268616.03.2026, 09:12
«Շարունակելու ենք Արցախի պատմության և ժառանգության հետազոտությունը». (լուսանկար)
80816.03.2026, 02:12
Հայտնի են տարվա վատագույն ֆիլմն ու դերասանները
254116.03.2026, 01:12
