«Չեմ բացառում, որ կարող են թերացումներ լինել»․ Մեսրոպ Առաքելյան

Այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար՝ Մեսրոպ Առաքելյանը անդրադառնալով ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ահազանգին, ըստ որի զոհված զինծառայողների հարազատներից բանկերն ու Varks.am-ը շարունակում են վարկի մարում պահանջել, ասաց, որ չի բացառում հնարավոր թերացումները։
«Հենց պատերազմի ընթացքում Կառավարությունը նախաձեռնեց փոփոխություն հարկային օրենսգրքում, որը բանկերին հնարավորություն է տալիս այդ գործընթացն իրականացնել առանց հավելյալ հարկային պարտավորություններ ստանձնելու»,- ասաց նախարարը՝ նշելով, որ իր ունեցած տեղեկություններով՝ մոտ երեք միլիարդ վարկային պարտավորություններ են ներվել բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից։
«Իհարկե, չեմ բացառում, որ որոշ դեպքերում հնարավոր է թերացումներ եղած լինեն, սակայն համակարգային առումով կարող ենք ասել, որ գլոբալ խնդիր չկա»,- ասաց Առաքելյանը, նշելով, որ իրենց փոխանցված խնդիրները փորձում են արագ կարգավորել։

«Հայաստանի էներգահամակարգի բնականոն աշխատանքը կախված կլինի Ադրբեջանում ընդունվող որոշումներից»․ Վահե Դավթյան
11201:06
«Ըստ տեղեկությունների՝ Հրազդանի ՀԷԿ-ից օրական մեկ ժամ հոսանք է բաց թողնվում դեպի Թուրքիա»․ Կարապետ Պողոսյան
177Երեկ, 14:00
«246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»». Սուրեն Սուրենյանց
35322.11.2026, 19:24
«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
69419.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
66419.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
259416.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
184015.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
93714.11.2026, 09:18