«Հերոսաբար հետ է շպրտել թշնամուն նաև սովամահության մատնված Գողթանը». Նժդեհի նամակը ՀՀ զինվորական նախարարին

Պատմաբան Արշալույս Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Գարեգին Նժդեհի նամակը ՀՀ զինվորական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանին՝ թշնամու պարտության և Նախիջևանի ազատագրումն արագացնելու մասին։
«Նոյեմբերի 3-ին թշնամին մեծ ուժերով (20-րդ ու 28-րդ կարմիր հեծյալ բրիգադներ) Բարգուշատի թրքությունը և 400 տաճիկ (թուրք) ասկյարներ, Ռուսաստանից բերված գերիներ, որոնց զինել են Գորիսում, կրկնեց իր հարձակումը Ղափանի հյուսիս-արևելյան գյուղերի վրա։ Կռիվներն աննախընթաց համառությամբ ու կատաղությամբ տևեցին չորս օր և վերջացան թշնամու պարտությամբ։ Թշնամին թողել է 250-ի չափ դիակներ, մի քանի տասնյակ գերիներ և վեց գնդացիր։ Հերոսաբար հետ է շպրտել թշնամուն նաև սովամահության մատնված Գողթանը։ Արագացրեք Նախիջևանի գրավումը»։
8 նոյեմբերի, 1920թ
Ղափանի հանքեր
ՀԳ - Նժդեհը լուր չուներ, որ թշնամին նոյեմբերի 7-ին մտել է Ալեքսանդրապոլ։ Նրան վիճակված էր միայնակ շարունակել պայքարը ռուս-թրքա-թաթարական միացյալ ուժերի դեմ։ Նոյեմբերի 21-ին Նժդեհն ազատագրեց Գորիսը, իսկ մեկ ամիս անց՝ 1920 թ. դեկտեմբերի 25-ին, Տաթևի վանքում հրավիրված համազանգեզուրյան առաջին համագումարում որոշում ընդունվեց Զանգեզուրը ժամանակավորապես հռչակել անկախ պետություն՝ Ինքնավար Սյունիք անվանումով, մինչև պարզ կդառնար Հայաստանի Հանրապետությանը միանալու հնարավորությունը»։

ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
79808.11.2026, 18:49
Իսպանիայում հնագետները 19 հազար տարվա վաղեմության 280 ժայռապատկեր են հայտնաբերել
81108.11.2026, 17:01
Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
70206.11.2026, 00:36
Հայտնաբերվել են XI–XIII դարերի Խերսոնես հնագույն քաղաքի բնակիչների կենցաղային իրեր (լուսանկար, տեսանյութ)
184702.11.2026, 00:43
Հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող դամբարան են հայտնաբերել
189701.11.2026, 16:43
Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
138421.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
546320.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
340420.10.2026, 19:54