Հայաստանում ԱԹՍ-ներ կսարքեն. երբ և որտեղ կբացվի առաջին լաբորատորիան

Հունիսին Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում կբացվի «Արմաթ» լաբորատորիաներից առաջինը, որտեղ 15-18 տարեկան երիտասարդները կսովորեն ԱԹՍ-ներ պատրաստել։ Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում հայտնել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը։
«Ուսումնական ծրագիրը, որով դասընթացներն անցկացվելու են, մենք վերամշակել ենք և ավելի ժամանակակից դարձրել, սարքավորումներն էլ ենք թարմացրել։ Արդեն 12 խմբավար ենք վերապատրաստել»,- ասել է նա։
Նրա խոսքով՝բսարքավորումների առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է։ Եթե դրանք համապատասխանեն անհրաժեշտ պահանջներին, ավելի մեծ խմբաքանակ կներկրեն. նախատեսում են առաջիկա 3 ամիսներին ևս 7-8 նմանատիպ լաբորատորիա բացել։
«Արմաթ» լաբորատորիաները հիմնականում բացվելու են Հայաստանի մարզկենտրոններում և մեծ քաղաքներում, բայց դրանք հասանելի են լինելու նաև մոտակա համայնքների սաների համար»,- նշել է Քասարջյանը։
Ծրագրի առաջին 8 լաբորատորիաները բացվելու են մասնավոր հատվածի՝ Կարեն Վարդանյանի անվան հիմնադրամի, տարբեր անհատների և կազմակերպությունների կողմից տրամադրված նվիրատվությունների շնորհիվ։ Ծրագրի հեղինակներն այժմ կառավարության հետ քննարկում են մնացած լաբորատորիաների բացման նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու հարցը։
Նշենք, որ «Արմաթ» դպրոցական լաբորատորիաները Հայաստանում բացվել են 2011 թվականից՝ Միության և ոլորտային ձեռնարկությունների աջակցությամբ։ Լաբորատորիաներում դասավանդվում են ծրագրավորման, ինչպես նաև ինժեներիայի (ռոբոտաշինության, պլաստմասայի, փայտի ու մտեաղի մշակման) հիմունքներ։ Այժմ գործում են արդեն մի քնաի հարյուր այդպիսի լաբորատորիա՝ ՀՀ–ում, Արցախում ու Ջավախքում։ Միջազգային համագործակցության շրջանակում ծրագիրը գործում է նաև Հնդկաստանում, Բանգլադեշում ու Եթովպիայում։

ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
79808.11.2026, 18:49
Իսպանիայում հնագետները 19 հազար տարվա վաղեմության 280 ժայռապատկեր են հայտնաբերել
81108.11.2026, 17:01
Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
70206.11.2026, 00:36
Հայտնաբերվել են XI–XIII դարերի Խերսոնես հնագույն քաղաքի բնակիչների կենցաղային իրեր (լուսանկար, տեսանյութ)
184702.11.2026, 00:43
Հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող դամբարան են հայտնաբերել
189701.11.2026, 16:43
Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
138421.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
546320.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
340420.10.2026, 19:54