«Մի՛ լռեք, մեր երեխաների ապագան վտանգված է». Նարինե Բաղդասարյան

«Սատտվա Յոգա Ստուդիոյի» հիմնադիր տնօրեն, յոգայի ուսուցիչ Նարինե Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լավ ձեր ուզածն ի՞նչ է վերջապես...
Գիտեմ, պատասխանը՝ վերացնել հայ ազգը։ Ինչպե՞ս, դե դուք ձևը շատ լավ գիտեք և դա անում եք։
Ուզում ես հաղթել թշնամուդ՝ դաստիարակիր նրա երեխային, և վստահ եղիր, որ կհաղթես։ Ի՞նչ իրավունք ունի Չմանկավարժը (բառի վրա չֆիքսվել, բառից չկախվել, նոր հորինեցի), դպրոցում աշխատելու։ Ուսուցիչ չկա՞ էլ աշխատող, բա որտեղից լինի, ուսուցչի աշխատավարձը ամենաբարձրը պիտի լինի, բայց ամենացածրն է: Ուսուցչին այսօր տեղ չեն տալիս այս երկրում, միայն իրենք իրենց են պարգևատրում և ուրախանում, չգիտես ինչի համար։
Վերջն իրոք որ եկել է։ Նույնիսկ մանկավաժից է շատ մեծ ջանքեր պահանջվում երեխային ճիշտ ուղու վրա դնելու համար, առանց այդ կրթության մարդն ի՞նչ է անելու երեխայի հետ։ Քանդելու է երեխայի աշխարհը, որովհետև մանկավարժությունը սեր ու նվիրում է, ոչ թե հաստիքով աշխատանք։
Ժողովուրդ, սա ողբերգություն է։ Ահա, թե որտեղից է ծնվում պատերազմը։ Ներսի քանդողից։ Դրսինն իր վայրագություններն արել է ու կանի, բայց, որ վայրագությունը ներսում է, դա շատ մեծ ցավ է։
Փրկենք մեր երեխաներին։ Բարձրաձայնենք խնդիրը։ Մի՛ լռեք։ Մեր երեխաների ապագան վտանգված է»։

«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
5303:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
34320.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
40020.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
40720.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
99517.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
94016.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
277616.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
197915.07.2026, 21:35