Այսօրվանից մինչև սեպտեմբերի 4-ը Վրաստանում կգործեն կորոնավիրուսի դեմ ուղղված լրացուցիչ սահմանափակումներ

Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման համաձայն՝ այսօրվանից Վրաստանում ուժի մեջ են մտել կորոնավիրուսի դեմ ուղղված լրացուցիչ սահմանափակումներ, որոնք կպահպանվեն մինչև սեպտեմբերի 4 -ը: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։
Կդադարեցվի հասարակական տրանսպորտի շարժը: Սահմանափակումը չի տարածվի միջքաղաքային տրանսպորտի վրա։
Կարգելվեն փառատոները, տարբեր ժամանցները, համերգներն ու սպորտային միջոցառումները՝ բացառությամբ միջազգային հովանու ներքո անցկացվող սպորտային միջոցառումների։
Մանկական ժամանցի կենտրոնները չեն աշխատի։ Սննդի օբյեկտները (սրճարաններ, ռեստորաններ և այլն) բաց կլինեն մինչև 23:00-ը:
Գործող կանոնակարգերի կիրառման նկատմամբ վերահսկողությունը հնարավորինս խստացված է, ներառյալ հարսանիքների, հոգեհացի և հասարակական այլ միջոցառումների անցկացումը, որոնց դեպքում օբյեկտները կտուգանվեն10 հազար լարիով, իսկ խախտումը կրկնելու դեպքում ենթակա կլինեն փակման:

«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
15001:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
272Երեկ, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
151Երեկ, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
192Երեկ, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
66630.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
65030.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
76628.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
78328.10.2026, 09:00