Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն աններելի է համարում հապաղումը․ հայտարարություն

Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը հայտարարություն է տարածել․ «Օգոստոսի 26- ին կայացավ կուսակցության Նախագահության արտահերթ նիստ, որի օրակարգում ի թիվս այլ հարցերի, քննարկման էր ներկայացվել ՀՀ ազգային–պետական անվտանգության նոր հայեցակարգի մշակման անհրաժեշտություն։
Առաջարկի հիմքում տարածաշրջանում, հատկապես, Սյունիքում, շարունակվող վտանգավոր զարգացումներն են։
Արդեն երեք օր է, ինչ Ադրբեջանի նախագահ Ալիևի ուղղակի ցուցումով, ստահոդ ինչ-որ պատահարի վկայակոչմամբ, ադրբեջանական զինծառայողները արգելափակել են ՀՀ ինքնիշխան տարածքի՝ Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի որոշ հատվածներ, որի հետևանքով Գորիսի Որոտան, Շուռնուխ, Բարձրավան գյուղերը, Կապանի Նոր Առաջաձոր գյուղի մի թաղամասը հայտնվել են շրջափակման մեջ: Իրականացվել է ագռեսիայի ակտ, թշնամին քայլ առ քայլ զավթում է մեր պետության տարածքը, օգտվելով ՀՀ իշխանությունների «խաղաղասիրական», փաստացի պարտվողական քաղաքականությունից։ ՀՀ քաղաքացիների կյանքը, սահմանադրական իրավունքները բացահայտ ոտնահարվում են: ՀՀ ՄԻՊ-ի արձանագրմամբ ծագել է հումանիտար ճգնաժամի իրական վտանգ: Կաթվածահար է Հայաստան-Իրան, Իրան-Հայաստան ռազմավարական նշանակության միջպետական ճանապարհի կարևորագույն հատվածը:
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը պահանջում է ՀՀ իշխանություններից անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, ընդհուպ գերեվարելու մեր ինքնիշխան տարածքը ներխուժած զինյալներին և հանգուցալուծելու իրավիճակը այլ ոչ թե հայեցողական և վստահություն չներշնչող արտահայտություններով կամ «բացատրություններով» թաքցնել պետական անգործունակությունը։ Ի. Ալիևն ակնհայտ նսեմացնում է ՀՀ պետությունը՝ հրաժարվելով ուղղակի բանակցել և պետական ահաբեկչության միջոցով պարտադրելով մեզ զանգեզուրյան «միջանցքի» թուրքական ծրագիրը:
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը խոր անհանգստությամբ արձանագրում է, որ նման իրավիճակը չի կարող շարունակվել, պատերազմն ըստ էության չի դադարել, Արցախի զավթման և հայաթափման նպատակին զուգընթաց՝ ադրբեջանաթուրքական տանդեմը շարունակում է Հայաստանի պետականության ջախջախման, տարածքային ամբողջականության խաթարման և տարածաշրջանում միաբևեռ թուրքական գերակայության հասնելու ծրագրիրը:
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն աններելի է համարում հապաղումը. ՀՀ պետական-ազգային շահերը սակարկման ենթակա չեն, և պետական մարմինները պետք է համարժեք պատասխան տան Ադրբեջանի տարածքային նկրտումներին՝ լիարժեք գործի դնելով միջազգային դիվանագիտական և անվտանգային բոլոր գործիքները:
Մենք դիմում ենք հանրությանը, սատար լինել քաղաքական այն ուժերին, որոնք միաբանվելու են հանուն Հայաստանի Հանրապետությունն և Արցախի Հանրապետությունը պաշտպանելու և ամրապնդելու հայոց պետականությունը»։

Նիկոլ Փաշինյանը Պնոմպենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին
203Երեկ, 11:40
Հայտնի է, թե որ համարների ներքո հանդես կգան դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը
212Երեկ, 10:42
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
30613.11.2026, 15:42
Քուշների և Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո Պուտինը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
36912.11.2026, 23:48
Արարատ Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր
31212.11.2026, 22:30
Էլեկտրաէներգետիկ ցանցերի փոխկապակցում, անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցություն... ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
30812.11.2026, 21:48
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը (տեսանյութ)
25512.11.2026, 20:24
Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
34011.11.2026, 20:48