«Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ». Էրդողան
![]() 1061 Կիրակի, 29 օգոստոսի, 2021 թ., 18:18 Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորմանը՝ վերջինիս հաշտվողական հայտարարարությունների ֆոնին, ըստ RIA-ի, հայտարարել է Էրդողանը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ՝ օգոստոսի 27-ին հայտարարել էր, որ Թուրքիայի կողմից դրական ազդակներ է տեսնում՝ տարածաշրջանային խաղաղությանը միտված: «Հայաստանի նոր իշխանությանը հաջողություն եմ մաղթում։ Մեր տարածաշրջանին կառուցողական մոտեցում է պետք։ Նույնիսկ եթե տարաձայնություններ կան, պետք է զարգացնել դրացիական հարաբերություններ՝ հարգելով իրար տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Այդ պատճառով էլ մենք կարող ենք աստիճանաբար կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, որի նոր կառավարությունը հայտարարել է այդ ուղղությամբ շարժվելու պատրաստակամության մասին»,– ասել է Էրդողանը թուրք լրագրողներին ինքնաթիռում՝ վերադառնալով Սարաևո կատարած այցից հետո։ Նրա խոսքով՝ միայն խաղաղություն ապահովելուց հետո է հնարավոր տնտեսական զարգացմանն ուղղված հարցերով զբաղվել և համագործակցության համար պայմաններ ստեղծել։ Էրդողանի խոսքով՝ նույն ըմբռնումով Ադրբեջանն առաջարկում է Հայաստանի հետ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղ համաձայնության հասնելու համար։ «Նման մոտեցման շնորհիվ նոր հնարավորություններ կստեղծվեն Հարավային Կովկասի զարգացման համար։ Մենք պատրաստ ենք աշխատել բոլոր կողմերի հետ, որոնք ցանկանում են օգտագործել նման պատմական հնարավորությունը։ Օրակարգում է Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Հայաստանի մասնակցությամբ «Հինգի պլատֆորմի» կամ «Վեցի պլատֆորմի» ստեղծման մեր առաջարկը»,– ասել է Էրդողանը։ Նա հավելել է, որ առաջարկել են այդ պլատֆորմում ընդգրկել նաև Վրաստանին։ Եթե նման հարթակ կազմակերպվի, ըստ Թուրքիայի նախագահի, տարածաշրջանում շատ ավելի խաղաղ կլինի։ Ըստ Էրդողանի՝ տարածաշրջանում երկաթուղիները, մայրուղիները գործի դնելու խնդիրը պետք է հարթել, որի շնորհիվ շատ խնդիրներ կհաղթահարվեն: |

«Հայփոստ» ՓԲԸ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ
13314:48
Ակնկալվում է, որ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում կստորագրի ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ
65811.02.2026, 23:28
Գարեգին Երկրորդն ընդունել է Ռոբերտ Ամստերդամին
38411.02.2026, 16:00
Քննչական կոմիտեն ձայնագրություն է հրապարակել (տեսանյութ)
41311.02.2026, 14:06
Ալիևը և Վենսն ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին խարտիա
88810.02.2026, 20:05
Սկսվել է Ալիևի և Վենսի հանդիպումը
79610.02.2026, 18:22
Վենսի հայտարարության թարգմանությունը տարընթերցման առիթ է դարձել
36710.02.2026, 15:00
Դատախազությունը պահանջում է Իշխան Սաղաթելյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, 700 հազար դոլարին համարժեք դրամ
41610.02.2026, 10:30
