Էրդողանի փեսայի նախագծած նոր «Akıncı» ԱԹՍ-ն հանձնվել է Թուրքիայի զինուժի շահագործմանը

Օգոստոսի 30-ին Թուրքիայում տեղի է ունեցել «Baykar Makina» ընկերության նոր «Akıncı Bayraktar» հարձակվողական ԱԹՍ-ի՝ Թուրքիայի ԶՈՒ-երին շահագործման հանձնման արարողությունը, որին մասնակցել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Արարողությանը ներկա են գտնվել նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և այլ պաշտոնյաներ:
«Baykar Makina» ընկերությունն ավարտել է նաև այս ԱԹՍ-ները կառավարող մասնագետների համար հատուկ դասընթացները:
20 մետր թևերի բացվածք ունեցող «Akıncı» ԱԹՍ-ն համալրված է արհեստական բանականության համակարգով, արբանյակային հաղորդակցության համակարգերով, օդ-օդ ռադարներով, խոչընդոտները հայտնաբերող ռադարներով:
ԱԹՍ-ն համալրվելու է թուրքական արտադրության զինամթերքով՝ ռումբերով ու հրթիռներով (MAM-L, MAM-C, Cirit, L-UMTAS, Bozok, MK-81, MK-82, MK-83, KGK-MK-82, Gökdoğan, Bozdoğan, SOM-A), որոնց թվում են թևավոր հրթիռները և օդ-օդ հրթիռները, հաղորդում է Ermenihaber-ը։

ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
79208.11.2026, 18:49
Իսպանիայում հնագետները 19 հազար տարվա վաղեմության 280 ժայռապատկեր են հայտնաբերել
80508.11.2026, 17:01
Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
70006.11.2026, 00:36
Հայտնաբերվել են XI–XIII դարերի Խերսոնես հնագույն քաղաքի բնակիչների կենցաղային իրեր (լուսանկար, տեսանյութ)
184302.11.2026, 00:43
Հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող դամբարան են հայտնաբերել
189301.11.2026, 16:43
Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
138221.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
545820.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
340120.10.2026, 19:54