Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ստանիսլավ Զասի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ստանիսլավ Զասի հետ
347
Երեքշաբթի, 31 օգոստոսի, 2021 թ., 20:00

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ․ հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը։

Արարատ Միրզոյանը և Ստանիսլավ Զասը մանրամասն քննարկել են տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում տեղի ունեցող փոփոխությունների դինամիկան, որոնք անմիջական ազդեցություն են ունենում ՀԱՊԿ անդամ-երկրների կենսական շահերի վրա։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման հետևանքով ստեղծված իրադրությանը: Երկուստեք շեշտվել է իրավիճակի շուտափույթ հանգուցալուծման ու դեէսկալացիայի անհրաժեշտությունը:

Արարատ Միրզոյանը ընդգծել է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահությունն ակտիվ ջանքեր է գործադրելու՝ ուղղված կազմակերպության ներուժի զարգացմանն ու ամրապնդմանը: Ստանիսլավ Զասը վստահեցրել է, որ ՀԱՊԿ քարտուղարությունը կներդնի բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության առաջնայնությունների առաջմղման համար:

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ստանիսլավ Զասի հետ