«Երևանը պատրաստ է վերսկսել Ղարաբաղի շուրջ բանակցությունները Բաքվի հետ». Միրզոյանի հարցազրույցը #Ria-ին

Ria-ի հետ զրույցում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Երևանը պատրաստ է վերսկսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները Բաքվի հետ իրավահավասարության և ուժի չկիրառման հիման վրա:
«Հայաստանի Հանրապետությունը քանիցս բարձր մակարդակով հայտարարել է, որ պատրաստ է ղարաբաղյան խաղաղ գործընթացի վերսկսմանը՝ լավ հայտնի սկզբունքների հիման վրա, այսինքն՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշում և տարածքային ամբողջականություն: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո համանախագահները մի շարք հայտարարություններ են արել։ Հայկական կողմը ողջունել է այդ հայտարարությունները՝ համարելով, որ դրանք տարածաշրջանում խաղաղության ճանապարհային քարտեզ են: Ադրբեջանը չի կատարում հրադադարի մասին համաձայնագիրը, ինչի ապացույցն է նախ և առաջ բոլոր ռազմագերիների և այլ պահված անձանց անհապաղ վերադարձի չիրականացումը»։
Նախարարը նաև մեղադրել է Բաքվին Հայաստանի տարածք ներխուժելու ու տարածքային կեղծ պահանջներ ներքաշելու համար:
«Հայկական կողմը հետևողականորեն առաջ է մղելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքը», - ընդգծել է Միրզոյանը:

Նիկոլ Փաշինյանը Պնոմպենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին
201Երեկ, 11:40
Հայտնի է, թե որ համարների ներքո հանդես կգան դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը
210Երեկ, 10:42
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
30413.11.2026, 15:42
Քուշների և Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո Պուտինը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
36712.11.2026, 23:48
Արարատ Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր
31112.11.2026, 22:30
Էլեկտրաէներգետիկ ցանցերի փոխկապակցում, անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցություն... ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
30712.11.2026, 21:48
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը (տեսանյութ)
25412.11.2026, 20:24
Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
33911.11.2026, 20:48