Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

ԲԴԽ-ն հրապարակել է որոշումը՝ դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը կազմելու և հաստատելու մասին

ԲԴԽ-ն հրապարակել է որոշումը՝ դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը կազմելու և հաստատելու մասին
267
Հինգշաբթի, 02 սեպտեմբերի, 2021 թ., 20:12

ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը հրապարակել է որոշումը՝ դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը կազմելու և հաստատելու մասին, որում ասված է․

«2021 թվականի սեպտեմբերի 2-ին, դռնփակ նիստում, քննարկելով դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը կազմելու և հաստատելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 109-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է՝

  1. 2021 թվականի օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ին և սեպտեմբերի 2-ին Բարձրագույն դատական խորհրդում կայացած հարցազրույցների արդյունքների ամփոփման նպատակով 2021 թվականի սեպտեմբերի 2-ին իրականացված քվեարկության արդյունքների հիման վրա կազմել և հաստատել դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը՝ քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժնով՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»։