Հունիսի 1-ին և դրանից հետո պաշտոն ստանձնած կամ դադարեցրած անձանց հայտարարագրերի ներկայացման գործընթացը վերսկսվել է

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2021 թվականի հունիսի 1-ին կամ դրանից հետո պաշտոն ստանձնած և պաշտոնը դադարեցրած հայտարարատու պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամների՝ պաշտոնի ստանձնման և պաշտոնի դադարեցման հայտարարագրերի ներկայացման գործընթացը վերսկսվել է:
Ի թիվս այլ տեղեկությունների, օրենսդրական փոփոխությունների արդյունքում ներկայումս հայտարարագրման ենթակա են նաև՝
1) հաշվետու ժամանակահատվածում կատարված և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ծախսերը, եթե դրանց միանվագ արժեքը գերազանցում է 2 միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, կամ նույն տեսակի ծախսերի հանրագումարը գերազանցում է 3 միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը (ծախսերը հայտարարագրվում են միայն պաշտոնեական պարտականությունների դադարեցման և տարեկան հայտարարագրերում),
2) հայտարարատուին սեփականության իրավունքով չպատկանող, սակայն նրա կողմից հաշվետու ժամանակահատվածում 90 և ավելի օր փաստացի տիրապետվող կամ օգտագործվող գույքը,
3) այն գույքը, որը սեփականության իրավունքով պատկանում է երրորդ անձի, բայց ձեռք է բերվել հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին, կամ այդ գույքից փաստացի օգուտ է ստանում կամ այդ գույքը տնօրինում է հայտարարատուն։
Հայտարարատուներին առաջարկում ենք 30-օրյա ժամկետում ներկայացնել օրենքով սահմանված համապատասխան հայտարարագրերը։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մինչև 2021 թվականի մայիսի 31-ը պաշտոնը ստանձնած կամ դադարեցրած պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաև 2020 թվականի տարեկան հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց համապատասխան հայտարարագրերի ձևանմուշները չեն փոխվել և մշտապես հասանելի են համակարգում։

Նիկոլ Փաշինյանը Պնոմպենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին
201Երեկ, 11:40
Հայտնի է, թե որ համարների ներքո հանդես կգան դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը
210Երեկ, 10:42
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
30413.11.2026, 15:42
Քուշների և Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո Պուտինը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
36712.11.2026, 23:48
Արարատ Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր
31112.11.2026, 22:30
Էլեկտրաէներգետիկ ցանցերի փոխկապակցում, անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցություն... ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
30712.11.2026, 21:48
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը (տեսանյութ)
25412.11.2026, 20:24
Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
33911.11.2026, 20:48