«Ուսուցչուհին վախենում էր, որ տնօրենը ոչ միայն չի դատվի, այլև իր քթից կբերի». Իոաննիսյան

ԻՔՄ համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոստիկանությունը հայտարարել է, որ «բացահայտել է, որ 122 դպրոցի տնօրենը կաշառք է վերցրել»
Ոստիկանությունը դա իմացել է ձեզ բոլորիդ հայտնի ուսուցչուհուց, որին «Իրազեկի» թիմակիցներիս հետ միասին ես եմ համոզել, որ գնա ու դիմի քրեական ոստիկանություն:
Բայց այստեղ, բնավ, կարևոր չէ, թե ում են գնում բացահայտման դափնիները: Այստեղ խնդիրն այն է, որ կոռուպցիայի մասին ազդարարող քաղաքացին չի դիմում իրավապահներին, չի հայտնում Արդարադատության նախարարության՝ գրանտերով ստեղծված azdararir.am կայքով, այլև եկել ու դա հայտնել է մի հասարակական կազմակերպության:
Ընդ որում, այդ կինը չէր ուզում ոստիկանությանը դիմեր: Վախենում էր, որ տնօրենն իր կապերով ոչ միայն չի դատվի, այլև իր՝ ուսուցչուհու քթից կբերի:
Ես խորապես հույս ունեմ, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ, այս խնդիրը մասամբ կլուծվի ու մարդիկ չեն վախենա կոռուպցիայի մասին իրավապահներին հայտնելուց»:

Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
99Երեկ, 23:54
«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
135Երեկ, 21:42
Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
278Երեկ, 18:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
452Երեկ, 14:51
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնին
590Երեկ, 10:46
Իրանը հարվածել է Քուվեյթում ԱՄՆ երեք բազաներին
388Երեկ, 09:29
Երևանում ծառը, որի մասին բազմիցս ահազանգել են, տապալվել է՝ վնասելով գազախողովակներ, ավտոմեքենաներ
27520.07.2026, 23:48
Ահազանգ է ստացվել, որ Գյումրիում տնակներ են այրվում․ ՆԳՆ
26620.07.2026, 23:36