Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի հետ

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի հետ
239
Երեքշաբթի, 07 սեպտեմբերի, 2021 թ., 15:36

Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիմային. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ ընդգծել են երկու ժողովուրդների և երկրների միջև ձևավորված սերտ բարեկամական հարաբերությունները և երկուստեք պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրելու դրանք ամրապնդելու և առավել զարգացնելու ուղղությամբ:
Այս համատեքստում նախարար Միրզոյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ համագործակցության ընդլայնումը՝ ելնելով խաղաղությանը և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված ճապոնական կողմի օրակարգից: Իր հերթին դեսպան Ֆուկուշիման նշել է, որ Ճապոնիայի համար Հայաստանը կարևոր գործընկեր է իրավունքի գերակայության վրա հիմնված ազատ և բաց աշխարհակարգ կառուցելու գործում։
Նախարար Միրզոյանն ու դեսպան Ֆուկուշիման որպես համագործակցության զարգացման հեռանկարային ուղղություններ մատնանշել են առևտրատնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակութային ու երիտասարդական փոխանակումների ոլորտները:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Ճապոնիայի շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում համապարփակ և խաղաղ կարգավորմանը: Դեսպան Ֆուկուշիման նշել է, որ Ճապոնիայի կառավարությունը աջակցություն է հատկացրել ղարաբաղյան հակամարտության արդյունքում տուժած անձանց և պատրաստ է շարունակել նման օժանդակությունը: