Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Գեղամ Մանուկյանին ծեծի ենթարկելու դրվագով քրեական գործ է հարուցվել

Գեղամ Մանուկյանին ծեծի ենթարկելու դրվագով քրեական գործ է հարուցվել
307
Երեքշաբթի, 07 սեպտեմբերի, 2021 թ., 16:24

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին ծեծի ենթարկելու դրվագով հարուցվել է քրեական գործ ՔՕ 118-րդ հոդվածով (ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը), «Ազատությանը» հայտնել են Հատուկ քննչական ծառայությունից:

Տվյալ հանցանքը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Խորհրդարանում տեղի ունեցած մնացած դեպքերի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

Հիշեցնենք, կառավարության ծրագրի քննարկումը խորհրդարանում բուռն էր անցել, ուղեկցվել ծեծկռտուքով, սեռական բնույթի հայհոյանքներով, ընդդիմության ու իշխանության ներկայացուցիչների փոխադարձ վիրավորանքներով, քաշքշուկով, միմյանց վրա շիշ նետելով: