Սիրիայի ԱԳՆ-ն հերքել է Չավուշօղլուի հայտարարությունը թուրք-սիրիական բանակցությունների մասին

Սիրիայի արտգործնախարարությունը հերքել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությունը, ըստ որի՝ ընթանում են թուրք-սիրիական բանակցություններ ահաբեկչության դեմ պայքարի հարցով: Այդ մասին հայտնում են սիրիական լրատվամիջոցները՝ հղում անելով Սիրիայի ԱԳՆ-ի հայտարարությանը:
Սիրիայի ԱԳՆ ում նշել են, որ Դամասկոսը չի վարում որևէ բանակցություն Թուրքիայի հետ այդ հարցով: Նշվել է, որ հենց Թուրքիան է հանդիսանում ահաբեկչության հովանավորը տարածաշրջանում: Ընդգծվել է, որ տեռորիզմին Թուրքիայի աջակցությունը սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանի, այլև ողջ աշխարհի համար:
Հիշեցնենք, որ Չավուշօղլուն օրերս թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ասել էր, որ Սիրիայի և Թուրքիայի միջև ընթանում են բանակցություններ հատուկ ծառայությունների և հետախուզության մակարդակով: Ըստ Չավուշօղլուի՝ բանակցությունների հիմնական թեման անվտանգության հետ կապված հարցերն են և ահաբեկչության դեմ պայքարը:

Նիկոլ Փաշինյանը Պնոմպենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին
198Երեկ, 11:40
Հայտնի է, թե որ համարների ներքո հանդես կգան դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը
207Երեկ, 10:42
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
30113.11.2026, 15:42
Քուշների և Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո Պուտինը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
36412.11.2026, 23:48
Արարատ Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր
30912.11.2026, 22:30
Էլեկտրաէներգետիկ ցանցերի փոխկապակցում, անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցություն... ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
30612.11.2026, 21:48
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը (տեսանյութ)
25312.11.2026, 20:24
Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
33811.11.2026, 20:48