Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Ալեն Սիմոնյանը Վիեննայում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Ալեն Սիմոնյանը Վիեննայում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ
356
Հինգշաբթի, 09 սեպտեմբերի, 2021 թ., 21:18

Աշխատանքային այցով Վիեննայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի ավարտից հետո հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:

«Հանդիպմանը մասնակցել են նաև Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը, Վիեննայի սուրբ Հռիփսիմե եկեղեցու հոգևոր հայր Անդրեաս Իսախանյանը, Վիեննայի Մխիթարյան միաբանության հոգևոր հայր Պաուլուս Կոջանիանը և Հայ առաքելական եկեղեցական համայնքի վարչության բոլոր անդամները:

Հայրենակիցների հետ զրույցն ընթացել է Հայաստանին առնչվող բազմաբնույթ հարցերի շուրջ:

ԱԺ նախագահը պատասխանել է համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին»,- ասված է հայտարարությունում: