Կառավարությունը պատժիչ գործողություններ կսկսի. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Կառավարության երեկվա նիստում կրկին խոսվեց պատվաստումների և համավարակի թեմայով, Նիկոլ Փաշինյանն անգամ նախատեց նախարարին՝ վատ աշխատանքի և պատվաստումների դանդաղելու համար, և ուժայիններին էլ հանձնարարեց՝ զբաղվել պատվաստումների դեմ հակաքարոզչություն անողներով։
Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո այս թեմայով նաև փակ խորհրդակցություն է հրավիրել և հանդիմանել Անահիտ Ավանեսյանին՝ ասելով, որ հնարամիտ եղանակներ մտածի ու վերահսկի ոլորտը: Նաև հանձնարարականներ է տվել ուժային կառույցներին ու տեսչական մարմիններին՝ ստուգայցեր կազմակերպել բուժհաստատություններ, նաև՝ քաղաքացիական հագուստով ու հակապատվաստումային քարոզ իրականացնող բուժաշխատողներին բերման ենթարկել և պատասխանատվության ենթարկել։
Երեկվանից իշխանական մամուլն էլ է գործի դրվել՝ տեղեկություններ են հրապարակում սկսվող ստուգումների, պատժիչ գործողությունների և չպատվաստվածների դեպքում քովիդի բուժումը վճարովի դարձնելու մասին: Անգամ թվեր են նշում՝ մեկ անձի բուժումը 800 հազար դրամ կարժենա»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
14201:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
259Երեկ, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
144Երեկ, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
185Երեկ, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
66430.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
64830.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
76428.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
78128.10.2026, 09:00