«ԹոնրաՏոն»-ը ձևավորվեց Հազարաշենները հանրահռչակելու, փրկելու և աշխարհին ներկայացնելու նպատակով»․ Կարինե Փանոսյան

Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքում առաջին անգամ անցկացվել է Թոնրատոն փառատոնը. հացի ծես, հարսանեկան ծես, տոնածիսական կերակուրներ, ազգային երգ, պար ու երաժշտություն: Միջոցառման նպատակն էր՝ վեր հանել ու ներկայացնել թոնիր-հազարաշեն ծիսական կապի ողջ համակարգը, ինչպես նաև տոնածիսական կերակուրները։



MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում փառատոնի հեղինակ Կարինե Փանոսյանը ցավով նշեց, որ մեր հարևան թշնամական պետությունները փորձում են յուրացնել հայկականը՝ Հազարաշենները ներկայացնելով որպես թուրքական մշակույթի արժեքներ:
«ԹոնրաՏոն»-ը ձևավորվեց Հազարաշենները հանրահռչակելու, փրկելու և աշխարհին ներկայացնելու նպատակով։ Զգայարաններս հուշում էին, որ մի վտանգավոր խաղ է սկսվում...մի՞թե սպասելու էինք, որ սա էլ յուրացնեն։ Սրա դեմ պայքարելու միայն մի ձև կար՝ ներկայացնել համոզիչ ու հիմնավոր ապացույցներ, թե որտեղից է սկիզբ առել, ինչպես ձևավորվել, ինչու է մերը»,- ասում է Կ. Փանոսյանը և շարունակում․ «Հազարաշենների հազարամյա պատմությունն սկիզբ է առնում վաղ Բրոնզի դարից։ Առաջին Հազարաշենները հայտնաբերվել են հնագիտական ուսումնասիրությունների արդյունքում Երևանյան լճի ափին՝ Շենգավիթ հնավայրում»։


«Ես չգիտեմ, թե մենք ոնց ենք այսքան տարի ապրել, հասել մեր օրեր, բայց ես հստակ տեսնում եմ, որ մենք ծայրահեղ վիճակում ենք այսօր։ Եթե 5-րդ դարում մեր փրկությունը եղավ գրերի գյուտը, 20-րդ դարում՝ Կոմիտասը, ապա ի՞նչ ունենք այսօր։ Ո՞վ է փրկելու մեր ազգային ժառանգությունը, որի յուրացման համար հարևանները մաքառում են, գլուխ կոտրում, լեգենդներ հորինում, կեղծիք տարածում, իսկ մենք նույնիսկ չգիտենք, թե ինչ ունենք, իմացածն էլ չենք գնահատում»,- ասում է փառատոնի կազմակերպիչը։
Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանն էլ նշում է, որ մեր թշնամիներն ու Վրաստանն արդեն հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ թոնիրն իրենց մշակույթային արժեք գրանցելու համար, այնինչ հենց մենք պետք է բարձրաձայնենք և ամենօրյա ռեժիմով խոսենք մեր հնադարյա արժեքների մասին:
«Այ, էսպիսի գանձեր ենք մեր նախնիներից ժառանգել: Հիմա ընդամենը պիտի ճանաչենք, պահպանենք, զարգացնենք ու փոխանցենք»,- ասում է «Կէան» կրթամշակութային կենտրոն հիմնադիր Վանուհի Սիմոնյանը

«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
80824.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
40923.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
41923.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
190520.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
150219.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
75318.09.2026, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
159218.09.2026, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
70517.09.2026, 21:36