«Աննկարագրելի քանակի հաշիվներ են կոտրվում». Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցավոք, ես չէի պատկերացնում Հայաստանում «Ինստագրամ» ու «Ֆեյսբուք» պրոֆիլների կոտրվելու մասշտաբները։ Աննկարագրելի քանակի հաշիվներ են կոտրվում։ Ու անընդհատ, դադար չկա։
Մարդիկ ահավոր անլուրջ են մոտենում իրենց հաշիվների անվտանգությանը։ Մարդ կարող է մեծ գումարներ ներդնել, խանութ ստեղծել «Ինստագրամ»-ում, ու մեկ րոպեում այն կորցնել, քանի որ չի մտածում անվտանգության մասին։ Ոնց որ իրական կյանքում խանութ բացես, բայց ոչ միայն դուռը փական չունենա, տո՝ դուռ էլ չդնես։
Դպրոցական էրեխեքի հաշիվները տոննաներով կոտրում են, նամակագրությունները դնում բաց, խայտառակ ֆոտոշոփեր անում և այլն, և այլն, և այլն․․․
Կոտրված հաշիվը հետ բերելը շատ բարդ է, հիմնականում՝ անհնարին։ Բախտի հարց է։ Դրա համար ավելի լավ է գործը դրան չհասցնեք։
Մի՛ մուտքագրեք ձեր գաղտնաբառն ամեն անհայտ հղումով։ Մի՛ մասնակցեք անհասկանալի մրցույթների։ Մի՛ հավատացեք, որ բան եք շահել։ Մի՛ հավատացեք ամեն մի վախենալու նամակի՝ իբր «Ֆեյսբուք»-ից կամ «Ինստագրամ»-ից։ Եթե գաղտնաբառն եք մուտքագրում, տասն անգամ համոզվեք, որ հասցեն հենց սոցցանցինն է, այլ ոչ թե նման մի բան։ Դժվա՞ր ա, լուրջ չեմ հասկանում։
Եթե կոտրել են, փորձեք այս հղումներով։ Ու հույս չունենաք, որ փողով ինչ-որ բարի հաքերներ ձեզ հետո կօգնեն, եթե չստացվի վերականգնել:
«Ֆեյսբուք»-ը վերականգնելու համար՝ այստեղ, «Ինստագրամ»-ը վերականգնելու համար՝ այստեղ»։

ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
79208.11.2026, 18:49
Իսպանիայում հնագետները 19 հազար տարվա վաղեմության 280 ժայռապատկեր են հայտնաբերել
80508.11.2026, 17:01
Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
70006.11.2026, 00:36
Հայտնաբերվել են XI–XIII դարերի Խերսոնես հնագույն քաղաքի բնակիչների կենցաղային իրեր (լուսանկար, տեսանյութ)
184302.11.2026, 00:43
Հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող դամբարան են հայտնաբերել
189301.11.2026, 16:43
Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
138221.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
545820.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
340120.10.2026, 19:54