Նախարարությունը հրապարակել է գալիք տարի բարեկարգվող հուշարձանների ցանկը

ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արման Անդրիկյանը տեղեկացնում է. «Նախագծով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բյուջեից վերաբաշխվում է ընդհանուր առմամբ 128․439․600 դրամ (ներառյալ ԱԱՀ), որով կիրականացվեն ՀՀ Լոռու մարզի Լոռի բերդ համայնքի Լոռի բերդ ամրոցի (X-XI դարեր) պարսպապատի հարավ-արևմտյան հատվածին և երկրորդ բաղնիքին հարող հատվածների պեղման և միջնաբերդի պարիսպների հարավ-արևմտյան հատվածի, եկեղեցու և երկու բաղնիքների ամրակայման, նորոգման և վերականգնման, նույն մարզի Ամրակից գյուղի Ռուսական եկեղեցու (1846 թ․) ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման, ՀՀ Տավուշի մարզի «Սրվեղ» վանական համալիրի (13-րդ դ․) ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման, նույն մարզի «Տավուշ» ամրոցի (X դար) տարածքի պեղման, ինչպես նաև պարիսպների, կից կառույցների, եկեղեցու ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերի մշակման, ՀՀ Վայոց ձորի մարզի «Արենի-1» քարանձավից գտած մ.թ.ա. 3600-3500 թթ. թվագրվող գտածո կաշվե ոտնամանի պահպանման համար հատուկ ցուցապահարանի պատրաստման և տեղադրման աշխատանքներ։
Բացի այս նախագծով նախատեսված աշխատանքներից 2022 թ․ նախատեսվում է իրականացնել նաև «Լոռի բերդ ամրոցի» պարսպի հյուսիսարևելյան հատվածի վերականգնման աշխատանքները /մրցույթն ընթացքի մեջ է/, Համաշխարհային բանկի վարկային միջոցների հաշվին, համագործակցելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ, Դաշտադեմի ամրոցի 12-րդ դարի պարսպապատերի, թանգարանի շենքի վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքները /մեկնարկ/, Ամբերդ ամրոցի պեղման, ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների գիտանախագծային փաստաթղթերի մշակման աշխատանքները»:

«Ծրագրերն անիմաստ ծանրաբեռնում են, իսկ դասագրքերն առարկաների հետ համահունչ չեն»․ Նարինե Կիրակոսյան
7602:06
«Ուսուցիչը պետության չլուծած խնդիրների քավության նոխազը չէ»․ Լիլիթ Գալստյան
117Երեկ, 15:48
«Հարգելի՛ աշակերտներ, լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք». Սևակ Խաչատրյան (տեսանյութ)
137Երեկ, 13:42
««Մացեմացիկայի» ժամին գրատախտակին գնալուց առաջ ձեռքերս կպցնում էի վառարանին». Արաքսյա Վարդանյան (տեսանյութ)
162Երեկ, 11:30
Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
25815.09.2026, 08:48
«Որքա՞ն կարժենա ուսուցիչների վարձատրության համակարգի արմատական փոփոխությունը». Տիգրան Ջրբաշյան
35214.09.2026, 08:54
«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
41513.09.2026, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
41513.09.2026, 13:18