2023 թվականից դիմորդները ընդունելության քննություն կհանձնեն երկու անգամ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հրավիրված համատեղ ասուլիսում նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանն ու Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել են բարձրագույն կրթության, միջազգային համագործակցության, սփյուռքում հայեցի կրթության կազմակերպման և երիտասարդության ոլորտներում 2021 թվականին իրականացված աշխատանքները:
‹‹Բարձրագույն կրթության և գիտության մասին›› օրենքի նախագիծը վերստին շրջանառվում է
Բարձրագույն կրթության ոլորտը համակարգող նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը կատարված աշխատանքներից առանձնացրել է ‹‹Բարձրագույն կրթության և գիտության մասին›› օրենքի նախագծի վերստին շրջանառումը: Փոխնախարարի տեղեկացմամբ՝ Սահմանադրական դատարանի կողմից կասեցված դրույթները նախագծի նոր տարբերակում խմբագրվել և լրամշակվել են: Կարեն Թռչունյանը հույս է հայտնել, որ նախագիծը գարնանը կընդգրկվի ԱԺ նիստերի օրակարգում և կընդունվի՝ հաշվի առնելով, որ խորհրդարանը մեկ անգամ արդեն քննարկել և հավանություն է տվել օրինագծին:
Կփոխվի ասպիրանտուրայի ընդունելության կարգը
Կարեն Թռչունյանը տեղեկացրել է, որ նախատեսվում է փոփոխություն կատարել ասպիրանտուրայի ընդունելության կարգում, ըստ որի՝ «Համակարգչային հմտություններ» առարկայի քննություն այլևս չի պահանջվելու: Ասպիրանտուրայի դիմորդները քննություն կհանձնեն միայն օտար լեզվից և մասնագիտական առարկայից, քանի որ, ըստ փոխնախարարի, նման քննության կազմակերպումն այսօր ժամանակավրեպ է: Համապատասխան կարգի փոփոխությունը կհաստատվի գալիք տարի:
Դիմորդները տարվա մեջ 2 անգամ ընդունելության քննություն հանձնելու հնարավորություն կստանան
Մյուս կարևոր փոփոխությամբ՝ բուհերի դիմորդների համար ընդունելության քննություններ կկազմակերպվեն տարվա մեջ երկու անգամ: «Նպատակահարմար ենք գտել դիմորդներին հնարավորություն տալ տարվա մեջ 2 անգամ հանձնելու միասնական քննություն, որոնցից առաջինը կկազմակերպվի հունվարին, մյուսը, ինչպես այժմ է, կլինի ամռանը՝ հունիսին: Ստուգելով սեփական գիտելիքները՝ նրանք կորոշեն, թե քննական արդյունքներից որը օգտագործեն ընդունելության մրցույթի ժամանակ»,- տեղեկացրել է Կարեն Թռչունյանը՝ հավելելով, որ ընդունելության մրցույթի ամփոփման ժամկետները չեն փոխվի: Այս նորարությունը կիրառվելու է 2023 թվականից, այսինքն՝ գալիք տարվա դիմորդներին չի վերաբերի: Փոխնախարարի խոսքով՝ նման քայլի գնալով՝ կլուծվի քննությունների սթրեսը հաղթահարելու խնդիրը:
Արցախյան պատերազմի մասնակիցները ստանում են ուսման վարձի հատուցում
Արցախյան պատերազմի մասնակից ուսանողների և նրանց ընտանիքի անդամ համարվող ուսանողների ուսման վարձի փոխհատուցման ծրագիրը շարունակվում է. 2020/2021 ուստարվա և 2021/2022 ուստարվա 1-ին կիսամյակի համար պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում է տրամադրվել մարտական գործողությունների մասնակից շուրջ 6330 շահառուի, այդ թվում՝ ուսանող, ամուսին, ծնող, ընդհանուր՝ մոտ 1,4 միլիարդ ՀՀ դրամ: Ծրագիրը կշարունակվի նաև 2022 թ. երկրորդ կիսամյակի և 2022/2023 ուստարվա առաջին կիսամյակի համար՝ տարածվելով մարտական գործողությունների մասնակից ուսանողների վրա:
Սոցիալական խմբերում ընդգրկվածները ուսման վարձի փոխհատուցում են ստանում՝ ըստ ՄՈԳ-ի
Կարևորելով ուսման վարձի փոխհատուցման հասցեականության և կրթության որակի փոխկապակցվածությունը՝ ՀՀ կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 28-ի № 1752-Ն որոշմամբ փոփոխություն է իրականացվել համապատասխան կարգում: Ըստ այդմ՝ 2021/2022 ուստարվա համար պետությունը ուսման վարձի մասնակի փոխհատուցում է հատկացրել սոցիալական տարբեր խմբերի պատկանող 5722 ուսանողների, որից 2299-ը ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ուսանողներ են, 763-ը՝ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակիչներ, 2209-ը՝ մարտական գործողությունների մասնակիցներ, 52-ը՝ երկու և ավելի երեխա ունեցող ուսանողներ, 399-ը՝ ապրիլյան պատերազմի մասնակիցներ: Սոցիալական այս խմբերի ուսման վարձի փոխհատուցման համար հատկացվել է մոտ 1,5 միլիարդ ՀՀ դրամ:
Կարեն Թռչունյանի տեղեկացմամբ՝ վերոնշյալ փոփոխությամբ՝ սոցիալական խմբերում ընդգրկված ուսանողները ուսման վարձի փոխհատուցում են ստանում ըստ միջին որակական գնահատականի (ՄՈԳ), նվազագույն շեմ է սահմանվել ՄՈԳ-ի 60 տոկոսը: «Ուսման վարձի փոխհատուցման ժամանակ կարևորում ենք ոչ միայն սոցիալական կարգավիճակը, այլ նաև առաջադիմությունը: Որքան լավ կսովորի ուսանողը, այնքան ավելի շատ փոխհատուցում կստանա: Սա պետության հստակ ուղերձն է՝ պետք է լավ սովորել՝ հետագայում լավ մասնագետ դառնալու համար »,- նշել է Կարեն Թռչունյանը՝ ընդգծելով, որ փոխհատուցման չափը կարող է հասնել մինչև ուսման վարձի 90 տոկոսին՝ կախված ՄՈԳ-ից:
Պետության համար գերակա նշանակություն ունեցող մասնագիտությունների համար սահմանված է եկամտահարկից ուսման վարձի փոխհատուցման հնարավորություն, որից կարող են օգտվել աշխատող ուսանողները:
Մեկ մասնագիտություն, մեկ մոտեցում. միասնական մոտեցում՝ ընդունելության քննություններ
Ըստ մասնագիտությունների հստակեցվել է միասնական քննությունների ցանկը՝ որդեգրելով մեկ մասնագիտություն, մեկ մոտեցում սկզբունքը: Եթե նույն մասնագիտությամբ կրթություն է կազմակերպվում երկու և ավելի բուհերում, ապա դիմորդը, անկախ նրանից, թե որ բուհ է դիմում, պետք է հանձնի նույն քննությունները: Այսպիսով՝ սահմանվել են ընդունելության միասնական չափանիշներ, մուտքային պահանջներ, ինչպես նաև ամրագրվել է, որ դիմորդը բուհ կընդունվի՝ հանձնելով ընդունելության առնվազն 2 քննություն:
Փոխնախարարի տեղեկացմամբ՝ նախատեսվում է նաև 100-ական տեղերով ավելացնել 2022/2023 և 2023/2024 ուսումնական տարիների՝ բակալավրի կրթական ծրագրով հատկացվող անվճար տեղերի թիվը, որ կհատկացվի բնագիտատեխնիկական (STEM) ոլորտի մասնագիտություններին:
Տարվա ընթացքում կազմակերպվել է նաև «Լավագույն ուսանող» մրցույթը, որի հաղթողները կպարգևատրվեն արդեն 2022 թվականին:
Ասուլիսի ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ներկայացրել է նաև ՀՀ-ում գործող 16 պետական և 4 միջպետական բուհերի տվյալների հիման վրա իրականացված հետազոտության արդյունքները:

Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
28820.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
34820.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
35420.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
95017.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
91616.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
264216.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
190015.07.2026, 21:35
«ԵՊՀ-ն չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է». «ՀայաՔվե»
115410.07.2026, 15:00