«Անգեղ-տան ամրոցը հայ Արշակունի թագավորների գանձանոցն էր». Էդուարդ Մելիքյան

Սեպագրերի ու քարտեզների ուսումնասիրմամբ զբաղվող Էդուարդ Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ահա և հերթը հասավ Աղձնիք նահանգի (հելենիստական շրջանում Ծոփք նահանգի) Անգղ տուն գավառի կենտրոն՝ Անգղ բերդին (թրք. Egil kalesi): Ի՞նչ են գրում Անգղ բերդի մասին մեր բոլոր աղբյուրները:
«Անգեղ անունը ծագել է նույնանուն աստվածությունից (Հին կտակարանի թարգմանիչը շումերհեթիթյան ռազմի Ներգալ աստծո անունը հայերենում փոխել է Անգեղի)։
Անգղն առանձնացել է իր ռազմավարական կարևոր դիրքով և պատմական նշանակությամբ։ Բերդաքաղաքը Տիգրիս գետի ափին է։ Ըստ Ագաթանգեղոսի՝ Անգեղ-տան մեծ իշխանը դասվում էր Հայոց 4 սահմանակալ բդեշխություններից անմիջապես հետո։ Զորանամակի համաձայն, Անգեղ-տան, որի զորաթիվը 3400 հեծյալ էր, կատարում էր Հայոց Արևմտյան դարպասի հսկողության պարտականություն։ Անգեղ-տնում ցարդ պահպանվում են հայկական ավեր կամ կանգուն հուշարձաններ։ Տիգրիսի այդ հատվածում կառուցված ջրամբարի հարևանությամբ պահպանվել են շինություններ...
Ըստ Փավստոս Բուզանդի՝ Անգեղ-տան ամրոցը հայ Արշակունի թագավորների գանձանոցն էր և նրանցից շատերի աճյունների հանգստարանը։
Ըստ Բյուզանի՝ 4-րդ դարի կեսին Անգեղ-տան մեծ իշխան, արքունի ներքինապետ Դրաստամատի բարձը բոլոր նախարարների բարձերից վեր էր»:
Մեծ Հայքի 387 թվականի բաժանումով Անգեղ-տունը դարձավ Հռոմեական կայսրության հինգ հայկական սատրապություններից մեկը՝ Անգելենե անունով։ Քոչվորական զանազան հորդաների նվաճումները խափանեցին Անգեղ-տան վերամիավորումը հայկական իշխանությունների հետ՝ հետզհետե փոխելով նրա էթնիկական պատկերը»:
Սրանից ոչ ավելի... Բայց, բնական է, ես այս նյութը այս հանրամատչելի տեղեկություններով կիսվելու համար չեմ գրում, այլ, քանզի զայրանում եմ նման, երբ էս տիպի տեղեկություններում անտեսված է լինում սեպագիր գրի շրջանի տեղեկությունները...
Մինչ այդ տեղեկություններին անդրադառնալը, ասեմ, որ (եթե հավատանք թուրքական աղբյուրներին) համարվում է, թե Անգեղում է իր մահկանացուն կնքել (կամ թաղվել Եղիա մարգարեն. մ.թ.ա. 846 - 762 թթ.):
Մինչև Ծոփքի Արշամ Ա Երվանդունու արքայի Ծոփքի նոր մայրաքաղաք Արշամաշատի հիմնադրումը Անգղ Ծոփքի կենտրոնն էր և Ծոփքի արքաների դամբարանատեղին: Դամբարանները, ինչպեսև Վայնո թագավորությունում, ժայռափոր են, ժայռափոր աստիճաններով և չափազանց հետաքրքիր...
Տիգրիս (բուն՝ արևմտյան Տիգրիս) գետի այս քաղաքը (Միջագետքից Տիգրանակերտով Ծոփքի (սեպ. Issua) Անձիտ (սեպ. Enzitu) ստրատեգիապես շատ կարևոր ճանապարհի վրա) հուն. աղբյուրներում հայտնի է Կարկաթիոկերտ և Արկաթիակերտ անուններով: Անտիոք Դ այն վերանվանել էր Եփիֆանիա անունով: Այլ անվանումներ էլ է ունեցել՝ Baras, Basileon Phrourion և Ingila...
Իսկ Ասորեստանի Տիգլատպալասեր Գ արքայի Վայնո թագ-ն դեմ մ.թ.ա. 735 թ. արշավանքի նկարագրության սեպագիր արձանագրության մեջ հիշատակված մեր Seduri (Սատար Բ) արքայի Anginu բերդաքաղաքը, ըստ ամենայնի, հենց Անգղ բերդն է... Տիգլատպալասարը, նվաճելով Տիգրիսի ակունքները, ողջ Ծոփքը և Աղձնիքը (Անգղի հետ) միացնում է իր աշխարհակա թագավորության նորաստեղծ Nairi նահանգին, որի կենտրոնն էր Amidu - ն՝ երբեմնի հայ. թագավորության Միտանիի մայրաքաղաք Oշականը և ապագայի Տիգրանակերտը...
Տիգլատպալասարը Անգղ բերդի ժայռի վրա թողնում է իր և Ասորեստանի գլխավոր դիցի պատկերները (տես պտ. 1): Սակայն, ինչ-որ ժամանակ անց, ժայռի վրայից քերվում է այդ արքայի կերպարը և պահպանվում միայն դիցինը... Անշուշտ, դա պիտի որ արված լիներ Վայնո թագ-ն Ռշի Բ (մ.թ.ա. 685 - 639) արքայի (Սատար Բ -ի ծոռը) գահակալության օրոք (հավանաբար մ.թ.ա. 657 թ.)...
Սա ասորի արքաների միակ պատկերը չէր Հայքում՝ եղել են ևս հինգը. որոնցից երեքը նույնպես չեն պահպանվել. Բայց մնացածների մասին կգրեմ հաջորթիվ»:






Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
110Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
229Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
22617.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
34616.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
123015.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
61513.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
57413.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
59512.09.2026, 23:54