«Հայաստանի տարածքը թյուրքական համարող Ալիևը և Էրդողանը խաղաղության օրակարգ չունեն»․ թուրքագետ

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի գրառումը․ «Այսօր պաշտոնապես մեկնարկել է դիվանագիտական երկխոսությունը Հայաստանի դե ֆակտո իշխանությունների և Թուրքիայի միջև։ Մոսկվայում հանդիպել են երկու պետությունների հատուկ ներկայացուցիչները և շուրջ 1,5 ժամ քննարկել «առանց նախապայմանների» օրակարգը։
Արդեն առիթներ եղել են անդրադառնալու այն հանգամանքին, որ թե՛ նման հանդիպումների օրակարգը, թե՛ բուն հանդիպման մասնակիցների կազմը որևէ լավատեսության հիմք չի տալիս մեզ։ Զարմանալի չէ, որ թուրքական կողմը պաշտոնական տեքստում նշում է նախապայմանների բացակայության մասին։ Իրականում, Թուրքիայի կողմից Հայաստանի դե ֆակտո իշխանություններին ներկայացված նախապայմանները (այդ մասին տե՛ս այստեղ) ըստ էության արդեն մասամբ իրականացվել են, մնացածների իրականացումն ընթացքի մեջ է (մի քանի օրինակ՝ Ցեղասպանության ճանաչման գործընթացի դադարեցում, հանրային դոմինանտ դիսկուրսում պրոթուրքական քարոզի իրականացում, Արցախի հանդեպ քաղաքական հավակնություններից հրաժարում, Թուրքիայի և Ադրբեջանի՝ Հայաստանի հանդեպ տարածքային հավակնություններին արձագանքի բացակայություն, «թյուրքական միջանցքի» նախապատրաստություն և այլն)։
Բավական է հիշել նաև, որ հայ-թուրքական այս երկխոսությունը կողմերի միջև ոչ թե հավասարը հավասարի սկզբունքի հիման վրա է տեղի ունենում, այլ ըստ էության պարտված իշխանության կողմից թուրքական կողմի պարտադրանքի հետ լուռ համաձայնության արդյունք է։ Այս մասին է խոսում նաև այն փաստը, որ Թուրքիան պարբերաբար նշում է, թե Հայաստանի հետ հարաբերությունների հարցը համակարգում է Ադրբեջանի հետ միասին։
Հայաստանի տարածքը թյուրքական համարող Ի. Ալիևը և Ռ. Թ. Էրդողանը խաղաղության օրակարգ չունեն, իրենց խնդիրը Հայաստանը զրկել քաղաքական ինքնուրույնությունից, ուստի ներկայումս ընթացողը այդ գործընթացի միայն մակերեսային և արևելյան քաղցրախոսությամբ պատված հատվածն է, որ և մատուցում են մեզ»։

«Սեն-Պիեռը ֆրանսիական կլինի՝ չնայած Թրամփի քարտեզին». Մակրոն
267Երեկ, 13:12
«TRIPP․ չփարատված մտահոգություններ»․ Սուրեն Սուրենյանց
177Երեկ, 09:18
«Ռազմավարական և ռազմական առումով Վաշինգթոնը ստացավ այն, ինչն ամենից շատ էր պահանջում»․ Վահան Բաբայան
222Երեկ, 01:06
«Արցախի հարցում «միջազգային իրավունքին» ապավինելը քաղաքական անմեղսունակություն է»․ Հակոբ Բադալյան
215Երեկ, 00:48
«Արցախի օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից»․ Տիգրան Աբրահամյան
177Երեկ, 00:36
«Թոշակառուների բարօրության գաղտնի բանալին. պետք է ընդամենը կրճատել թաղման նպաստները»․ Հրայր Կամենդատյան
171Երեկ, 00:24
«Փաշինյանը խնամում է իր պորտաբույծ էլիտային, նստել են բյուջեի վրա, մեջ-մեջ են անում»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
14319.09.2026, 23:36
«Վաղ թե ուշ Արցախի ժողովրդի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»․ Արտակ Բեգլարյան
14119.09.2026, 23:12