#COVID_19-ի վերաբերյալ հայկական գիտական հետազոտությունների արդյունքները հրապարակվել են միջազգային ամենահեղինակավոր պարբերականներից մեկում

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի իրականացրած COVID-19-ի վերաբերյալ գիտական հետազոտությունների արդյունքները 2022 թվականի փետրվարին տպագրվել են իմունոլոգիայի միջազգային ամենահեղինակավոր պարբերականներից մեկում՝ «Frontiers in Immunology» գիտական ամսագրում և ապացուցում են թիրախային խմբի առաջնահերթ պատվաստման անհրաժեշտությունը: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
COVID-19-ի խիստ անհատական ընթացքը և սաստկության մեծ դիապազոնը (առանց համախտանիշների ընթացքից մինչև մահվան ելք) հիմք են տալիս մտածելու, որ հիվանդի իմուն համակարգն ու գենետիկ կառուցվածքն առանցքային դեր ունեն հիվանդության ընթացքի, սաստկության և հետևանքների գործում:
Բազմաթիվ գիտական հրապարակումներ կան, որոնք հաստատում են մարդու լեյկոցիտային անտիգենների (Human Leukocyte Antigen /HLA) և COVID-19 հիվանդության կապակցվածությունը: Աշխարհում HLA անտիգենների ազդեցության ուսումնասիրությունը և հիվանդության վրա ազդող այլ գործոնների (տարիք, սեռ, ուղեկցող հիվանդություններ) համադրումը խիստ կարևոր է, ուստի 2020 թվականից բազմաթիվ երկրներում COVID-19 պացիենտների շրջանում կատարվել են HLA անտիգենների հետազոտություններ:
Տվյալների բազմակենտրոն մշակումը հնարավորություն է տալիս նույնականացնելու այն գործոնները, որոնք մարդկանց դարձնում են ավելի խոցելի կամ պաշտպանված հիվանդության նկատմամբ: Նմանատիպ հետազոտություն իրականացնող առաջին կենտրոններից է Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը, որի տիպավորման լաբորատորիան, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատողների և «ClinSoft» կազմակերպության հետ կարճ ժամկետներում մշակել են հետազոտության սխեման:
Հետազոտությանը մասնակցել է COVID-19-ով վարակված 300 պացիենտ՝ բաժանված երեք ենթախմբի՝ ըստ հիվանդության ախտանիշների: Որպես համեմատական խումբ՝ վերցվել են ռեեստրի 5000 կամավոր դոնորների տվյալները:
Ե՛վ հիվանդները, և՛ համեմատական խմբի կամավոր դոնորները տիպավորված են եղել ժամանակակից սեքվենավորման եղանակով: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ HLA-C*04:01 անտիգենի բարձր հաճախականությունը մարդկանց տարիքային բարձր խմբում կարող է բերել հիվանդության ավելի ծանր ընթացքի: Ստացված տվյալներն ունեն գիտական և, առավել ևս, գործնական նշանակություն հանրային առողջության պահպանման ոլորտում, քանի որ ևս մեկ անգամ հիմնավորում են թիրախային խմբի առաջնահերթ պատվաստման անհրաժեշտությունը COVID-19-ի դեմ, ինչը թույլ կտա կանխել հիվանդության ծանր ընթացքը:

ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
55908.11.2026, 18:49
Իսպանիայում հնագետները 19 հազար տարվա վաղեմության 280 ժայռապատկեր են հայտնաբերել
57908.11.2026, 17:01
Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
58706.11.2026, 00:36
Հայտնաբերվել են XI–XIII դարերի Խերսոնես հնագույն քաղաքի բնակիչների կենցաղային իրեր (լուսանկար, տեսանյութ)
168602.11.2026, 00:43
Հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող դամբարան են հայտնաբերել
173601.11.2026, 16:43
Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
132821.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
524920.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
329620.10.2026, 19:54